Կարիճները համարվում են կենդանակերպի ամենաբարդ նշանը: Շատ դժվար է ճանաչել նրանց իսկական էությունը:Կարիճները նաև կենդանակերպի ամենադիմացկուն նշանն են:
Կարիճներն աչճքի են ընկնում զսպվածությամբ և աշխատասիրությամբ: Նրանք երբեք թույլ չեն տալիս թափանցել իրենց ներաշխարհը:
Կարիճներին բնորոշ է կասկածամտությունը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խելացի են, ընկալունակ, դժվար է խաբել նրանց: Նրանք կասկածամտորեն են վերաբերվում ամեն բանի, ինչն ապացույցներ չունի:Կարիճներն ազնիվ են: Չեն սիրում կեղծավորություն, գերադասում են ազնիվ լինել:
Հեշտությամբ են սիրահարվում: Արագ են սիրահարվում, հիացմունքով են վերաբերվում հարաբերություններին, սիրահարված լինելու ընթացքում ոչ ոքի չեն նկատում:
Անկախ մարդիկ են, քայլում են իրենց ճանապարհով: Անկախություն և ինքնավստահություն. ահա Կարիճների բնավորության ամենաուժեղ կողմերը:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նպատակասլաց են, վերացնում են բոլոր խոչընդոտները, որոնք կարող են խանգարել հասնել ճանապարհին:
Երբ Կարիճներն ինչ-որ բան են ցանկանում, ոչինչ չի կարող կանգնեցնել իրենց:Կարիճները հավատարիմ են իրենց խոստումներին: Տանել չեն կարողանում, երբ մյուսները չեն կատարում իրենց խոստումները:
Կարիճները բավական ուշադիր են, նրանց աչքից ոչինչ չի վրիպում և կարողանում են հասկանալ խնդրի էությունը:Կարիճները բավական զգացմունքային են, ինչը ցույց չեն տալիս:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական զգուշավոր են, դժվարությամբ են անկեղծանում մարդկանց առաջ, քանի դեռ համոզված չեն, որ կարելի է վստահել նրանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն