Մի շարք սխալներ, որ անում են ծնողները, առանց մտածելու, որ դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ զավակների համար…

Հաճախ ծնողները երեխաների դաստիարակության գործում թույլ են տալիս սխալներ, որոնք անդառնալի հետևանքներ են ունենում:Եվ այդ երեխաները երբեք երջանիկ չեն լինում:

Եթե ձեզ ձեր երեխան հաճախ է նյարդայնացնում, ապա նա կմեծանա փակ ու չի վստահի ոչ ոքի:
Եթե դուք շարունակ ամեն ինչ անում եք ձեր երեխայի փոխարեն, ապա նա կմեծանա՝ որպես անհամարձակ ու անվճռական անձնավորություն:Եթե ձեր երեխան ամեն ինչ ունի, բայց շարունակ վերցնում է ուրիշի խաղալիքները, նշանակում է՝ դուք նրան ընտրության հնարավորություն չեք տալիս:

Եթե դուք շարունակ ձեր երեխային համեմատեք ուրիշ երեխաների հետ, ապա նա կմեծանա՝ որպես նախանձ ու խանդոտ մարդ:Եթե երեխան անընդհատ կոպտություն ու ագրեսիա է ցուցաբերում, նշանակում է՝ ընտանիքում ինչ-որ մեկը նրա համար օրինակ է ծառայում:
Եթե ընտանիքում երեխաներին պակասում է ծնողական ուշադրությունը, ապա նրանք դառնում են նյարդային ու բռնկուն:

Եթե երեխան խաբում է ձեզ, նշանակում է՝ դուք շատ կտրուկ եք արձագանքում նրա բացթողումներին:Եթե դուք շարունակ երեխային ցուցում եք տալիս, թե նա ինչ պիտի անի, ապա նա մեծանալով` կդառնա մի մարդ, ով չի հարգի իր շրջապատի մարդկանց:

Եթե դուք բոլորի ներկայությամբ բարկանում եք ձեր երեխայի վրա, ապա նա երբեք բարդ իրավիճակներում չի կարողանա պաշտպանել ինքն իրեն:Եթե դուք հաշվի չնստեք ձեր դստեր կամ որդու ցանկությունների հետ, ապա կմեծացնեք պասիվ ու մանկամիտ անձնավորություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика