Կրծքի կախվելն անխուսափելի է յուրաքանչյուր կնոջ համար: Մեր խնդիրն է դա հետաձգելը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կրծքի մաշկը մարմնի մյուս մասերի համեմատ
2-3 տարով ավելի արագ է ծերանում:
Կրծքի գեղեցիկ ձև
Կես տարին մեկ պարտադիր հետազոտություն անցիր,
աշխատիր ազատվել վնասակար սովորություններից:
1. Ծխել
Այս վնասակար սովորությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է մկանների առաձգականության կորստի:
Բացառություն չեն նաև կրծքի մկանները:
2. Ոչ ճիշտ կեցվածք
Կանանց վատ կեցվածքն առաջին հերթին ազդում է մեջքի և կրծքի վրա:
Մեջքի ոչ ճիշտ դիրքի դեպքում կուրծքը ոչ բնական դիրքում է լինում, ինչը հանգեցնում է դրա դեֆորմացիայի:
3. Ֆիզիկական վարժությունների բացակայություն
Նստակյաց աշխատանքը և պասիվ հանգիստը իրենց վատ գործը վաղ թե ուշ կանեն:
Կանայք, ովքեր ուզում են մարմինը տոնուսի մեջ պահել, պետք է յոգայով և պիլատեսով զբաղվեն:
4. Խիստ դիետաներ
Կանայք, ովքեր ուզում են պահպանել կրծքի լավ ձևը, պետք է խուսափեն հրաշագործ դիետաներից:
Քաղցած մնալու դեպքում մկանները և մաշկը նույնպես ծանրաբեռնվում են, կորցնում են առաձգականությունը:
5. Սխալ ընտրված կրծկալ
Կիպ կրծկալը կսեղմի անոթները և կխախտի արյան շրջանառությունը:
Հետևանքը լինում է արյան շրջանառության խանգարումը և նորագոյացությունների առաջացումը:
Ժամանակի ընթացքում ոչ հարմար ներքնազգեստ կրելը կարող է ազդել կրծքի ձևի վրա:
Մեր հոդվածից իմացիր՝ ինչպես ճիշտ ընտրել զգեստապահարանի այդ մասը:
6. Արևի ճառագայթներ
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մաշկի վաղաժամ ծերացման պատճառ է: Ուստի բոլոր կանայք պետք է լողափին հանգստանալիս արևապաշտպան միջոցներ օգտագործեն:
Այդ թվում՝ կրծքի պաշտպանության համար: Սակայն պետք չէ չարաշահել քսուքները, սփրեյները և յուղերը, քանի որ դրանք նվազեցնում են կոլագենի արտադրությունը:
7. Ալկոհոլի չարաշահում
Դա մեծ սթրես է ամբողջ օրգանիզմի համար: Ալկոհոլային խմիչքներն առանձնակի վնաս են հասցնում մաշկին՝ այն թառամեցնելով:
Կրծքի կախվելու պատճառը ոչ միշտ են վերը նշված պատճառները լինում:
Ստույգ պատճառն իմանալ և խնդիրը վերացնել կօգնի բժիշկը: