Մի քանի որ առաջ էլէկտրոնային տարօրինակ նամակ ստացա․ Ինչ-որ կին պնդում էր, որ արդեն կես տարի հանդիպում է ամուսնուս հետ

Մոտ մեկ շաբաթ առաջ մի տարօրինակ էլեկտրոնային նամակ ստացա։ Ոմն մի կին պնդում էր, որ արդեն կես տարի է սիրային հարաբերություններ է սկսել ամուսնուս հետ։ Սկզբում ես մտածեցի, որ ինչ-որ մեկը որոշել է չար կատակ անել. կասկածյալների թվում էր նաեւ ամուսինս, քանի որ նա այս տեսակ հումորների մեծ սիրահար է։ Սակայն պարզվեց, որ ամուսինս այս ամենի հետ ոչ մի կապ չուներ։ Ավելին, երբ ես նրան պատմեցի այս մա-սին, նա ծիծաղեց եւ ասաց, որ պատրաստ է անգամ ջարդել այն մարդու ձեռքերը, ով գրել է տվյալ նամակը։ Նշեմ, որ մենք ավելի քան 10 տարի ամուսնացած ենք եւ անկեղծ ասած՝ երբ ինձ մոտ նման կասկածներ էին առաջանում, ես վանում եւ ուշադրություն չէի դարձնում դրանց. կարծում եմ՝ հարաբերությունները առաջին հերթին պետք է կառուցել վստահության հիմքի վրա։ Հետեւաբար, այդ մտքերն այնքան էլ էական նշանակութ-յուն չունեին ինձ համար։

Սակայն հաջորդ օրը ստացա եւս մեկ նամակ, որտեղ գրված էր նրանց հանդիպման մասին, ինտիմ բնույթի մանրամասներ, որոնք վկայում են, որ նամակի հեղինակը շատ լավ ճանաչում է ամուսնուս։ Ես շատ ցնցված էի, սակայն կարողացա «հավաքել ինձ» եւ երկրորդ նամակի մասին ոչինչ չասեցի ամուսնուս։ Երրորդ նամակը բավականին գռեհիկ էր։ Դա ապացուցում էր այն հանգամանքը, որ ամուսինս վաղուց արդեն ինձ չի սիրում եւ կլքեր ինձ, եթե չլինեին մեր երեխաները։ Ավելին, այդ կինը սկսեց վիրավորել ինձ՝ պահանջելով, որ այլեւս չբռ-նանամ ամուսնուս ու ազատություն տամ նրան։ Սակայն նույնիսկ այս ամենից հետո ես վիճաբանություն-յուններ չսկսեցի ամուսնուն հետ՝ չնայած այս ամենը մեծապես ազդում էր նյարդերիս վրա։

Բնականաբար, նամակների բովանդակությունը ստիպեցին ինձ կասկածել ամուսնուս եւ արդյունքում սկսեցի փորփրել նրա հեռախոսը, ինչը նախկինում թույլ չէի տա ինձ։ Կասկածելի ոչինչ չգտա, ինչը փոքր-ինչ հանգըս-տացրեց ինձ, բայց կասկածները շարունակում էին կրծել իմ հոգին։ Ես հասկանում էի, որ եթե ամուսնուս հետ խոսեմ, նա հաստատ կհերքի ամեն ինչ։ Այդ ժամանակ ես որոշեցի պատասխանել այդ կնոջն ու հանդիպման հրավիրել նրան։ Թվում էր՝ դա մեծ անակնկալ էր նրա համար, որովհետեւ մի քանի օր նա չպատասխանեց ինձ։ Սակայն օրեր անց նա նամակ ուղարկեց՝ գրելով, որ իբրեւ թե, չի ցանկանում հանդիպել «ինձ նման ծեր եւ հիս-տերիկ կնոջ հետ»։ Այս ամենից հետո ես բոլոր նամակները ուղարկեցի ամուսնուս։ Շատ մեղմ կլինի ասել, որ նա զայրացել էր, սակայն ոչ մի արդարացում կամ հերքում։

Միայն նշեց, որ իր մեթոդներով կփորձի հասկանալ, թե ով է նամակի հեղինակը եւ ամեն ինչ կկարգավորի։ Նրա այս պահվածքից ես հասկացա, որ այս պատմությունը ինչ-որ մի «բարի կամեցողի» ինտրիգն է, սակայն անկեղծ ասած՝ կասկածներն իմ հոգում դեռ չեն մարել։ Պարզ է, որ այդ կինը, ով էլ որ լինի, շատ լավ ճանաչում է ամուս-նուս։ Եվ հենց սա էլ հանգիստ չի տալիս ինձ. հատկապես հաշիվ առնելով այն փաստը, որ ամուսինս հրաժարվեց ասել՝ նրան հաջողվեց պարզել, թե ով էր նամակի հեղինակը, թե ոչ։ Նա միայն պնդում էր, որ ամեն ինչ կարգա-վորվել է եւ պետք է մոռանալ այս պատմության մասին; Եվ չնայած ես շարունակում եմ խելացի եւ հանգիստ կը-նոջ իմ դերը խաղալ, ինչ-որ անհասկանալի մի բան ներսից տանջում է ինձ։ Առաջին անգամ մեր հարաբերութ- յուններում նման խնդիր է առաջացել, եւ ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика