Ես և ամուսինս ավելի քան 10 տարի ապրել ենք երջանիկ ամուսննական կյանքով, երբ նա հանկարծ սկսեց ակնարկել, իսկ հետո ուղղակիորեն ասաց, որ իրեն պարտք ու պարտական եմ, քանի որ նա ինձանից շատ գումար է վաստակում: Այո, ես չեմ վիճում, ամսական ստանում եմ մոտ 30 հազար, ամուսինս ՝ ավելի քան 40 հազար:
Բայց նա միլիոնատեր չէ, և ես էլ ձրիակեր չեմ։ Այդ 30 հազարով ես կկարողանայի նորմալ ապրել։
Ես երկար մտածեցի։ Բառացիորեն մեկ շաբաթ ամեն օր լսում էի նրանից այդ անհեթեթությունը, և հետո նրան առաջարկեցի հետևյալը: Մենք կապրենք տան տարբեր սենյակներում, յուրաքանչյուրը ինքնուրույն կհետևի իրենց սննդակարգին, հագուստին, կոշիկներին և այլն։
Մեր առանձին սենյակներում ապրելուց անցել էր գրեթե 2 շաբաթ: Վերջապես կարողացա հանգստանալ: Հիմա շուկայից և սուպերմարկետից ծանր փաթեթներ քարշ չեմ տալիս տուն, մաքրում եմ միայն իմ սենյակը, իսկ լոգարանը և խոհանոցը մեկ օր մաքրում եմ ես, մեկ օր ամուսինս
Պատանեկության տարիներին ես վոլեյբոլ էի պարապում, իսկ ամուսնանալուց հետո ժամանակ չունեի, մի խոսքով՝ ես գրանցվեցի վոլեյբոլի խմբակ:
Միևնույն ժամանակ, եղունգներիս, սանրվածքներիս, լողավազանի և այլնի համար վճարումներ կատարելուց հետո, ինձ դեռ 3-4 հազար գումար մնաց: Եվ այսքանից հետո դեռ ամուսինս ասում էր, որ ինքն է ինձ պահում․․․
Հա, ի միջի այլոց ամուսնուս մասին․․․
Առաջին շաբաթ նա սովորեց միացնել փոշեկուլը, ճզմել շվաբրը, տարբերակել հատակի մաքրիչը հեղուկ օճառի մեծ շշից, իսկ թե ինչպես էր լվացքի մեքենան միացնում․․․ Կարելի է ասել նա լվացքի մեեքնայի սեղմակների վրա սիմֆոնիա էր նվագում
Սնվելու տեսանկյունից ուտում էր միայն ձվածեղ, փքաբլիթներ/պոնչիկ/, ծաբաթ և կիրակի օրերին շաուրմա և երշիկեղեն․․․
Վերջերս նա ցանկացավ սենդվիչներ պատրաստել, գնաց հաց գնելու, և երբ վերադառձավ, հարցրեց, թե որտեղից էի գնում այդ համեղ հացերը:
Իհարկե, ես տեսնում էի, որ առանց ինձ նա չի կարողանում, բայց քանի դեռ նա դա չի գիտակցում և չի գալիս ինձանից ներողություն խնդրելու, ես առաջին քայլ չեմ անելու: Սկեսուրն ինձ ասաց, որ նման տեմպերով ես կկորցնեմ ամուսնուս:
Ես մտածեցի, որ եթե ինքը այդքան համառ է և չի գիտակցում իր խոսքերի լրջությունը, ապա ես նրա հետ ապագա ունենալ չեմ կարող․․․