Նա ստիպված էր ինքնուրույն դաստիարակել և խնամել փոքրիկին, որովհետև ամուսինը հարբեցող էր և ողջ օրը քարշ էր գալիս բարերում: Ամենասարսափելին այն էր, որ սկեսուրը երբեք չէր փորձում օգնության ձեռք մեկնել:
Մի անգամ, երբ հարսը զանգահարեց և խնդրեց սկեսրոջը օգնել իրեն, սկեսուրը շատ խիստ տոնով պատասխանեց:
— Կարող ես ինձ ասել, ով պետք է հոգ տանի քո երեխայի մասին:
Քո երեխան է և յուրաքանչյուր մոր պարտականությունն է իր երեխայի խնամքով զբաղվելը:
Եվ երբ խեղճ կինը դժհոհեց, որ ամուսինն իրեն չի օգնում, սկեսուրն ասաց.
— Կարող ես ինձ ասել, ով պետք է երեխայի տակը մաքրի, երբ նա «տակն է անում», հայրիկը թե՞ մայրիկը:
Ինչին հարսը պատասխանեց.
«Իհարկե մայրիկը» և լսեց պատասխանը.
«Դե ուրեմն կատարիր պարտականությունդ»:
Մի օր հարսը կրկին զանգահարեց սկեսրոջը և հարցրեց.
— Ես կուզեի ճշտել, ով պետք է մաքրի երեխային և նրա շուրջը, երբ նա փսխել է ու կեղտոտել ողջ տունը, մայրիկը թե՞ ուրիշ մեկը:
— Իհարկե մայրիկը,- ինքնագոհ պատասխանեց սկեսուրը:
— Դե, ուրեմն եկեք և մաքրեք ձեր տղային և նրա շուրջը, նա կրկին փսխել է և ողջ տունը կեղտի մեջ կորցրել: