Տարիներ առաջ լսեցի էս պատմությունը:
Խորեն Աբրահամյանն ու Ալբերտ Ազարյանը մի գեղեցիկ կնոջ հետ մոսկովյան ռեստորաններից մեկում ճաշում են:
Հնչում է դանդաղ երաժշտություն:
Մեկ էլ կողքի սեղանից մի աժդահա հարբած ռուս գալիս ետևից ձեռքերը դնում է Ազարյանի աթոռին ու լկտի տոնով պահանջում, որ կինն իր հետ պետք է պարի:
Խորիկը մի սաստող հայացք է գցում սրա վրա, որը սկզբում ոչ մի ազդեցություն չի ունենում:
Ազարյանը չի էլ պտտվում, տեսնի թե ով է:
Մեկ էլ Խորիկը նկատում է, որ էս ռուսի դեմքը սկսում է այլայլվել: Տպավորություն էր, որ փորձում է հեռանալ, բայց ինչ որ բան խանգարում է:
Տենց մի քանի վայրկյան, նկատում է, որ Ազարյանն էնպես ա հենվել աթոռին, որ սրա մատները ճզմվել էն Աբոյի մեջքի մկանների սեղմումից: