Կոլումբացի Լինա Դանիելա Դասան Կուկուտա քաղաքում նորաձևության ցուցադրության պոդիումին պատրաստվում էր ցույց տալ իր արծաթագույն հանդերձանքը,
երբ ամենաանհարմար պահին աղջկա հագից ընկավ կրծկալը՝ բացելով կուրծքը, գրում է La Opinion-ը։
Նման իրավիճակում շատերը կշփոթվեին ու կամաչեին, բայց ոչ Լինան։
Գեղեցկության նախկին թագուհուն մեկ վայրկյան պետք եկավ արձագանքելու և կուրծքը ձեռքերով փակելու համար։
Նա ժպիտով շարունակեց քայլել։
Ինքը՝ Լինան, հետո պատմել է, որ դա իր համար եզակի փորձ է եղել։