Արցախի Պաշտպանության բանակի զորքերը հետեն քաշվել ԱրցախիՇուշիի շրջանի Հին շեն և Եղցահող գյուղերի մերձակայքից: Ինչպես ասումեն տեղի բնակիչները,համաձայնությունէ ձեռք բերվել հայկական և ադրբեջանական զորքերի փոխադարձ հետքաշման վերաբերյալ՝ ռուս խաղաղապահների տեղակայմամբ:
Բայց հայկական զորքերը հետ են քաշվել, Բաքվի զորքերը հետ չեն քաշվել, իսկ ռուս խաղաղապահները գիշերային հերթապահություն չենսահմանել՝բավարարվելով ցերեկային պարեկությամբ:Շուշիի շրջանի միքանի գյուղեր մնացելեն հայկական վերահսկողությաններքո և 9 ամիս շարունակ հանգիստ չեն տալիս ո՛չ Բաքվի, ո՛չ Ռուսաստանի իշխանություններին:
Շուշիի շրջանում հայկական ուժերի առկայությունը հակասո՞ւմ է ռուս-թուրքական պայմանավորվածությանը, ըստ որի՝ Հադրութն ու Շուշին պետք է ամբողջությամբ անցնեն Բաքվի վերահսկողությանը: Հադրութի շրջանի վերջին երկու գյուղերը փոխանցվեցին Բաքվի վերահսկողության տակ՝ հրադադարի հաստատումից մեկ ամիս անց՝հայ զինվորականների գերեվարմամբ: Այժմ, ըստ ամենայնի, խնդիր է դրվել «ավարտին հասցնել» Շուշիի շրջանի փոխանցումը:
Վերջին օրերին Արցախում հաճախակիեն դարձել գնդակոծություններն ուսադրանքները:Ռուս խաղաղապահները գրանցումեն միջադեպերը, բայց, այնուամենայնիվ, հավասարության նշան են դնում կողմերի միջեւ:
Շուշիի մերձակայքում հրաձգային զենքի կիրառմամբ փոխհրաձգությունէ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւստորա- բաժանումների միջև, երեկ հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16 -ին:
Վերջերս Ռուսաստանի խաղաղապահ ուժերը առաջին անգամ«արձանագրեցին»,որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը խախտելէ հրադա-դարի ռեժիմը: Հայ քաղաքագիտական համայնքի ռուսամետ հատվածում դա դիտվեց որպես ռուսների դիրքորոշման փոփոխություն:
Նրանք խոսումեն իբր Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման մասին,բայց ակնհայտէ,որ «սրացումը» լավ ծխածածկույթ է համատեղ հակահայկական գործողությունների համար: Պատահական չէ, որ Շուշիի շրջանի գյուղերի դիրքերից հայկական զորքերի դուրսբերումը տեղի է ունեցել Բաքվի եւ Մոսկվայի միջեւ «սրման» շրջանում:
Իրականում ոչ մի սրացում էլ չկա,քանի դեռ Ակնայում գործում է ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը,որտեղից կառավարվում են Հայաստանի դեմ ռազմական գործողությունները: