Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր եւ ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերելու. մեր հերթական հերոսները

Մեր հերթական հերոսները

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկա-յացվել է <<Արիության համար>> մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շար-քային Նարեկ Ղուկասյանը <<Մարտական ծառայություն>> մեդալներով կպարգևատրվեն մեկական <<Օրբի-տեր>> տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը <<Արիության համար>> մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստա-թղթեր բերելու համար: Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառա-կորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի <<Արիության համար>> մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար…:
Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են…:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика