Այսօր Նազենի Հովհաննիսյանն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Instagram-ի իր էջում 35-ամյա դերասանուհին խորհրդավոր երիտասարդի հետ լուսանկար է հրապարակել, որին կից սիրո մասին գրառում է արել.
«Այսօրը ՍԻՐՈ մասին է։ Պետք է ուղղակի ասել. — ՍԻՐՈՒՄ ԵՄ»
Երկրպագուներն անմիջապես շտապել են շնորհավորել Նազենինն՝ իր սերը գտնելու կապակցությամբ: Ամենից շատ մեկնաբանությունները սկսվում էին «վերջապես» բառով
Սակայն պարզվում է՝ լուսանկարն աշխատանքային է:
Դերասանուհին երիտասարդի հետ նկարահանվել է Սոֆի Մխեյանի նոր՝ «Տեսլիք» տեսահոլովակում, եւ Instagram-ում հրապարակված կադրը հենց այդ հոլովակի նկարահանումների ընթացքում է արվել:
Աղբյուր՝ news.am