Իմ ծննդյան օրն էր: Իմ ընտրյալն ինձ ամբողջությամբ ազատել էր պատրաստվելու աշխատանքներից, շատ հարազատների ու բարեկամների էր հրավիրել, տոնական սեղան գցել: ԵՎ ահա խնջույքի ամենաթեժ պահին, սիրո համար երրորդ կենացից հետո, նա փայլփլող դեմքով կանգնեց, որ հանձնի իր նվերը…
Ձեռքերով չստացվեց բացել տուփը: Գնացի խոհանոց մկրատի ետևից: Փաթաթված թուղթը բացելուց հետո, տուփի վրա նկատեցի կաթսաի նկարը: Մտածեցի, որ չեմ էլ բացի, կաթսա մենք ունենք: Երբ վերադարձա, նա մոտեցավ ու հարցրեց:
Նվերը դուրտ եկավ? Իսկ ես ամենայն լրջությամբ պատասխանեցի, թե արդյոք դա մեզ պետք էր: Նա սփրթնեց, շրջվեց ու հեռացավ: Հեռացան նաև նրա բոլոր բարեկամները: Իսկ նրա մայրն անգամ վիրավորեց ինձ: Ես կանգնել էի շոկի մեջ և ոչինչ չէի հասկանում:
Մոտ մեկ ժամ անց լսումեմ, թե ինչպես է իմ ուժեղ և հպարտ ընկերը լաց լինում լոգարանում: Մտածեցի, թե աշխարհը խելքը գցել է: Որոշեցի գնամ խոհանոց և ամբողջությամբ բացեմ տուփը: Հենց այդ պահին հարվածը հասավ նաև ինձ… Տուփի մեջ գեղեցիկ ծաղկեփունջ էր, բրլիանտե մատանի, երկու ուղեգիր դեպի Գոա և գրվածք:
Կլինես իմ կինը?