Մի անգամ, առավոտյան դպրոցական համազգեստով ավտոբուսով գնում էի դպրոց: Հանկարծ զգացի հպում ոտքիս: Հպվողը մի երիտասարդ էր: Երբ նայեցի, նա ձեռքերը խաչակնքած էր կրծքին: Ես մի փոքր հեռու նստեցի նրանից:
Շարունակեցինք ճանապարհը և ես տարվեցի կարդալով: Ես կրկին զգացի նրա հպումը և մի քիչ էլ հեռվացա: Ավտոբուսը գնալով ավելի խիտ էր դառնում: Նա այս անգամ բռնեց ոտքս: Ես ցնցվեցի: Չգիտեմ մտածվա՞ծ էր դա արդյոք, թե չէ, ես սեղմեցի ազդանշանի կոճակը և դռները բացվեցին: Արդեն մոտ էինք դպրոցին: Ես դուրս թռա ավտոբուսից:
Պատմեցի ընկերներիս ինձ հետ կատարվածի մասին: Ընկերուհիս ասաց, որ մի քանի շաբաթ առաջ նույնպիսի դեպք իր հետ էլ է պատահել: Ես նկատեցի այդ երիտասարդի դեմքը և մենք դիմեցինք ոստիկանություն: Մի քանի շաբաթ անց ես ավտոբուսում ընկերներիս հետ կանգնած զրուցում էի: Տեսա մեր դպրոցում սովորող մի փոքրիկ աղջկա, որը նստել էր ավտոբուսի հետնամասի նստարանին բոլորովին մենակ:
Հետո նկատեցի, որ այն նույն երիտասարդը նստած է աղջկա կողքին: Չգիտեմ, թե այդ պահին ինձ հետ ինչ կատարվեց և ես սկսեցի գոռալ երիտասարդի վրա: Անգամ չեմ հիշում , թե ինչ ասացի նրան: Կարծես թե, հիշեցրի իր արարքների մասին և , որ հայտնել ենք ոստիկանություն, որը փնտրում է իրեն:
Տղամարդը դուրս թռավ ավտոբուսից և անհետացավ: Ես զանգահարեցի ոստիկանություն և իմացա, որ նրան ձերբակալել են: Ես հպարտանում եմ, որ 17տարեկան հասակում ես կարողացա պատժել հանցագործի: