Սովորաբար այս համեղ թխվածքին անվանում են նեգրի ժպիտ, որն ասես իր տեղն է արդեն գտել խոհանոցային՝ այսպես ասած համեղ թխվածքների շարքում: Մենք Ձեզ կներկայացնենք դրա պատրաստման բուն եղանակը և անհրաժեշտ պարագաների օգտագործման չափաբաժինները: Եվ այսպես՝
Բաղադրությունը`
Խմորի համար
- 8 ձվի դեղնուց
- 3 բաժակ շաքարավազ
- 3 ճ/գ կակաո
- 150 գ կարագ
- 1,5 բաժակ թթվասեր կամ մածուն
- 1 ճ/գ քացախ
- 2 բաժակ ալյուր:
Գլազուր
- 4 ճ/գ կակաո
- 0,5 բաժակ շաքարավազ
- 4 ճ/գ կաթ
- 50 գ կարագ
Բեզե
- 8 ձվի սպիտակուց
- Թեյի գդալի ծայրով կիտրոնաթթու
- 1,5 բաժակ շաքարավազ
Պատրաստման եղանակը`
Առաջնային նախ և առաջ հարկավոր է ձվի դեղնուցներն հարել, սակայն շաքարավազով, որից հետո պետք է ավելացնեք արդեն կարագը, սոդան, թթվասերը և կակաոն: Իսկ ահա այսքանը միասին խառնելուց հետո պետք է ավելացնեք ալյուրը: Երբ այսքանն անեք և ավարտեք կստացվի թույլ տեսք ունեցող խմոր: Այս ամենը պետք է պատրաստեք 200 աստիճանի տակ:
Բեզե Սպիտակուցները անհրաժեշ է կիտրոնաթթվի հետ հարել, այնուհետև ավելացնել շաքարավազը:
Գլազուր
- Կակաոն և շաքարավազը խառնել, այնուհետև ավելացնել կաթը, որից հետո նոր եռացնել:
- Կրակից վերցնելուց հետո նոր ավելացնել կարագը:
- Այս ամենի ավարտից հետո նոր խմորեղենի վրա լցնել բեզեն, այնուհետև գլազուրը: