Վլադիմիր Սոլովյովը ասել է. Ներեցեք ինձ իհարկե, ես հիմա ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում: Ոչ, Ես իրականում չեմ կարողանում հասկանալ. ՀԱՊԿ-ն ինչ է Հայաստանը, որը համարվում է մեր դաշնակիցն, մեր պաշտպանության տակ է, թե ո՞չ։
Ադրբեջանի Զորքերը համառորեն ընդունում են ՀՀ տարածքին հասցված հարվածը։ Երբ նրանք այն կոչում են կանխարգելիչ գործողություն. Այսինքն՝ նրանք մտածում են, որ կարող են թիրախ խոցել մեր դաշնակցի տարածքում։
Ադրբեջանի կողմից գործում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության զինյալները, որոնց մենք Սիրիայում պարզապես ոչնչացրել ենք։ Իսկ նրանք այժմ պարզվում է, որ մեր սահմանից 80 կմ հեռավորության վրա են գտնվում։
Ու արդյո՞ք Ադրբեջանն է նրանց վարձում, թե իրենց եղբայր ու բարեկամ՝ Թուրքիան։ Եւ նրանք այնքան լկտիություն ունեն, որ հարվածում են մեր դաշնակից պետության տարածքին։ Այսինքն՝ դա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին և դա ապտակ է ՌԴ-ին։
Այդ ամեն ինչին հավանությու՞ն է տվել Ալիևը, թե ոչ։ Կամ էլ նա չգիտի, ու պատրաստվում է ներողություն խնդրել. Այսինքն ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը գործում է իր հայեցողությամբ՝ որոշում է կայացնում մեր դաշնակցի տարածքում թիրախ խոցել։
Այժմ ի՞նչ է նշանակում Հա րվածել Հայաստանի սուվերեն տարածքին։ Այսինքն ՝ սա հիմա պատերազմ չէ Ադրբեջանի տարածքում։ Ինչպես էլ նրանք կոչեն այդ գործողությունը, հետդարձ չկա. Դա արդեն Հայաստանի ու Ադրբեջանի պա տերազմ է ստացվում։
Այսինքն, բոլոր դիմակներն այժմ հանված են. Այսինքն՝ սա արդեն պատերազմ է, որը ՀՀ տարածք է տեղափոխվում ։ ՀԱՊԿ անդամ երկրների հանդեպ Մենք պարտավորություններ ունենք ։ Ու դա կապ չունի արտաքին գործերի նախարարների բանակցությունների հետ, դա կապ չունի ՊՆ նախարարների բանակցությունների հետ, կապ չունի Նաև երկրների ղեկավարների հետ բանակցությունների հետ։