Նիկnլ Փաշինյանը hամաձայնեց.Հայաuտանը գործարկnւմէ կտրnւկ շրջադարձը.Նիկոլ Փաշինյանը հաստատելէ այսօր Մոսկվա-յում 3+2 ձևաչափով հանդիպմանը ՀՀ մասնակցությունը։ Նա ասել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել, «եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում»:
Նա նկատի ունի մասնավորապես Արցախի խնդիրը, արձագանքելով այն տեսակետներին, ըստ որի՝ 3+2 ռուս-թուրքական ձեւաչափը նաեւ Մինսկի խմբին դուրս մղելու նպատակ ունի։Թե ինչ արժեք ունի Փաշինյանի այս պնդումը,կարելիէ համոզվել 3+2-ի շուրջ իրադարձությունների զարգացումից․
Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում ասումէր,թե դեռ պետք է տեսնել դա ինչ ձեւաչափէ,ինչ հարցերեն քննարկվելու,մասնակ- ցության մասին ասում է այն բանից հետո, երբ ՌԴ-ն եւ Թուրքիան ավելի վաղ հայտարարեցին, որ Երեւանը մասնակցելու է։
Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում պնդում էր, թե բանավոր պայմանավորվածություններ չկան։ Երեւանի համաձայնությունը 3+2-ին ձեռք է բերվել Սոչիի հանդիպմանը, բանավոր պայմանավորվածությամբ։
Այս ֆոնին,Փաշինյանի հայտարարությունները՝Արցախի հարցը Մինսկի խմբում քննարկելու,«միջանցքային տրամաբանությունը մերժելու»,սահմանազատումը, Արցախի խնդիրը, «հաղորդակցությունների ապաշրջափակումը» միմյանց հետ կապ չունենալու մասին, իրականությունը նենգափոխելու ողորմելի փորձեր են։
3+2 ձեւաչափի հիմքը ռուսական ԱԴԾ-ի վերահսկողությամբ արտատարածքային միջանցքն է։ Արդեն այն հանգամանքը, որ այդ ճանապարհը վերահսկելու է ԱԴԾ-ն, հաստատում է հենց «միջանցքային տրամաբանությունը»։
Ընդ որում, դատելով Սոչիում Պուտինի հայտարարությունից, խոսքը մի քանի միջանքների մասին է՝ 40-60 կմ լայնությամբ։ Այդ ձեւաչափը ենթադրում է«խորհրդային քարտեզներով սահմանազատում»՝Արցախի «ադրբեջանական»ճանաչման, Հայաս-տանի լիակատար մեկուսացման եւ շրջափակման նպատակով, ինչն իր հերթին նշանակում է Մինսկի խմբի, միջազգային այլ լեգիտիմ կառույցների միջամտության բացառում, այդ թվում՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հարցում։ Աղբյուր՝ lragir. am