Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է է. Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Նարեկ Մկրտչյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է տեքստում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- նշված է տեքստում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Սուրեն Պապիկյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է տեքստում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորեգրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է տեքստում: