Խոյ.
Այսօր ձեր հաջողություններն ավելին են, քան դուք կարող էիք ակնկալել: Շրջապատի աչքում դուք հաճելի զրուցակից եք և ուշադիր ունկնդիր: Օրը բարենպաստ է ինչպես նոր ծանոթությունների, այնպես էլ` հին ընկերների հետ շփվելու առումով:
Ընտանեկան գործերը դժվար կլինի միայնակ հաղթահարելը, այնպես որ ավելի լավ է դիմեք մտերիմների օգնությանը, ովքեր ձեզ հուսախաբ չեն անի:Բարձր է ստեղծագործական ներուժը, ձեր մի շարք գործողություններ և մտահղացումներ բավական օրիգինալ են, և շրջապատին դա դուր է գալիս: Այսօր կարելի է անսովոր իրեր, վառ գույնի ակսեսուարներ և ինտերիերի ապրանքներ գնել:
Ցուլ.
Անհարթ օր է, երբ հաղթանակները փոխարինվում են անհաջողություններով, իսկ տրամադրությունն էլ խիստ անկայուն է: Դուք մասամբ հաճույք եք ստանում տեղի ունեցող իրադարձություններից, ձեզ դուր է գալիս բարդ խնդիրներ լուծելը, դժվարություններ հաղթահարելը: Շրջապատի մարդկանց դժվար է հարմարվել ձեր կյանքի ռիթմին, ինչն էլ հանգեցնում է տարաձայնությունների և վեճերի:
Դուք չեք ստանում աջակցություն այն մարդկանցից, ում անվերապահ ըմբռնմանը սովոր եք եղել:Եթե դուք ցանկանաք որևէ մեկին դուր գալ, ապա դա ձեզ անպայման կհաջողվի, սակայն թողած տպավորությունը շատ արագ հօդս կցնդի, եթե դուք չփոխեք ձեր վարքագիծը: Կարելի կոկետություններ անել, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է:
Երկվորյակներ.
Օրվա առաջին կեսը բարդ կլինի: Դուք արթնանալու եք ոչ լավագույն տրամադրությամբ և դեռ երկար ժամանակ ձեր տեղը չեք գտնելու: Մանրուքները բավական են, որպեսզի դուք դուրս գաք հունից, սակայն առավել սուր եք վերաբերվում այն իրողությանը, որ որոշ ձեր ցանկություններ ձեր ուզած ձևով չեն իրականանում:
Եթե ուզում եք, որ ինչ-որ բան լավագույն ձևով արված լինի, ապա դա պետք է անեք ինքնուրույն:Օրվա երկրորդ կեսին դրական միտումները կսկսեն թափ հավաքել, կյանքը դառնում է ավելի թեթև և հեշտ: Հնարավոր է անսպասելի հրավեր` ստանալով այն, դուք հիանալի ժամանակ կանցկացնեք հաճելի միջավայրում:
Խեցգետին.
Ֆինանսական առումով լավագույն օրերից չէ: Փողերը հոսում են մատների արանքից և չեն խոստանում վերադառնալ տեսանելի ապագայում: Բոլոր այն իրերը, որ այսօր կգնեք, դժվար թե արդարացնեն ձեր սպասումները, և շատ շուտով մտածելու եք այն մասին, թե ինչպես դրանցից ազատվեք:
Կենսական ներուժը ցածր է և դուք հոգնում եք սովորականից ավելի շուտ:
Դրա հետ մեկտեղ, օրը բավական հարմար է ընկերների հետ հանդիպելու, տանը հյուրասիրություն կազմակերպելու համար: Լավ օր է փոքր ուղևորության համար, սակայն դուք չպետք է նստած լինեք ղեկին: Այսօր կարելի է և պլանավորել ընտանեկան հանգիստը:
Առյուծ.
Օրը շատ թեթև և հաճելի է թվում, սակայն ձեր լավատեսությունը միշտ չէ, որ արդարացված կլինի: Դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորությունները, և առաջին հերթին` ֆինանսական, ինչն էլ հանգեցնում է կորուստների և չարդարացված ծախսերի: Դրանից բացի, դուք միտված եք ձեռնամուխ լինել այնպիսի գործերի, որոնք միայնակ չեք կարող հաղթահարել, դրա հետ մեկտեղ էլ մերժում եք ցանկացած առաջարկվող օգնություն:
Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, տանը դուք ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք: Օրը հարմար է երիտասարդ կանանց հետ շփումների, գեղեցկության սրահներ այցելելու, շոփինգի համար: Կարելի է հնաոճ իրեր և արվեստի գործեր գնել:
Կույս.
Օրը բավական բարդ է դասավորվում, սակայն դա չի նշանակում, որ դուք դատապարտված եք ձախողման: Ողջ բանը նրանում է, որ դուք պետք է ճիշտ ընտրեք ձեր զբաղմունքը, և այդ հարցում ոչ միայն հենվեք ձեր ենթագիտակցության վրա, այլև` սթափ դատողության: Հարմար օր է երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել սկսելու համար:
Դժվար թե հաջողության հասնեք այնպիսի գործերում, որոնցում ձեր միակ նպատակը անմիջապես եկամուտ ստանալը լինի:Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր թյուրիմածությունները, քանի որ եթե կենտրոնանաք դրանց վրա, ապա տրամադրությունն անպայման կփչանա:
Կշեռք.
Օրը թեթև և հաճելի է սկսում, և ձեր բախտը շատ հարցերում բերում է: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե ինչին կարելի է ձեռնամուխ լինել, իսկ ինչն էլ մի կողմ դնել, կամ հանձնարարել մեկ ուրիշի: Դա մեծապես օգնում է օպտիմալ օգտագործել ժամանակն ու ուժերը: Լավատեսությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում, այսօր ձեր հանդեպ անթաքույց հետաքրքրություն են դրսևորում անգամ նրանք, ովքեր ժամանակին նախընտրում էին ձեզանից հեռու մնալ:
Օրը միանգամայն հարմար է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար:Օրվա երկրորդ կեսին բացասական միտւմների ազդեցությունը կխորանա:
Կարիճ.
Հարմար օր է տարբեր մարդկանց հետ ամենատարբեր բնույթի շփումների համար: Հատկապես պետք է նախընտրեք այն մարդկանց, ում դուք կարող եք ինչ-որ բան սովորեցնել: Այսօր հենց’ նրանք են այն անձինք, ովքեր հետագայում կարող են դառնալ ձեր դաշնակիցը կամ մտերիմ ընկերը: Լավ են անցնում ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները, սակայն նրանք հետ դուք ոչ մի կերպ չեք կարողանում անկեղծ լինել:
Նման օրերին դժվար է ինչ-որ բան թաքցնելը, դուք պահերով ակամայից բացում եք ուրիշների գաղտնիքները, ինչը կարող է անախորժությունների լուրջ հիմքեր ստեղծել: Պլաններ կազմելիս դուք շատ եք տեղ տալիս երևակայությանը, իսկ իրերի իրական դրությունն անտեսում:
Աղեղնավոր.
Օրը դասավորվում է բավական լարված, բարեբախտաբար դուք ընկերներ ու օգնականներ ունեք, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի դուք հաղթահարեք դժվարությունները: Կարող է անցյալին վերադառնալու, ինչ-որ խզված կապերը վերականգնելու ցանկություն առաջանա: Սակայն պետք է հիշել, որ դժվար թե ձեզ հաջողվի սխալների կրկնվելուց խուսափել` բոլոր խնդիրները նորից վերադառնալու են, ընդ որում` ընդունելով ավելի լուրջ բնույթ:
Ցանկալի չէ քննարկել կարևոր հարցեր, առավել ևս պետք չէ խոստումներ տալ` դրանք իրականացնելն այսօր գրեթե անհնար է: Ինչով էլ զբաղվեք, ուշադրություն դարձրեք մանրուքների վրա` դրանցից այսօր շատ բան է կախված:
Այծեղջյուր.
Այս բավական հանգիստ օրը դժվար թե կապված լինի որևէ էական իրադարձության հետ: Կարող են տագնապալի թվալ հեռվից եկող լուրերը, սակայն շատ շուտով պարզ կդառնա, որ տագնապելու որևէ լուրջ առիթ չկա: Արժե կարգավորել ֆինանսական գործերը` սեփական եկամուտներըի և ծախսերը վերլուծելով, դուք կկարողանաք խուսափել անտեղի ծախսերից:
Բարենպաստ օր է բազմամարդ միջոցառումներ այցելելու համար; Եթե դուք ցանկանաք ձեր անձի շուրջ ուշադրություն հրավիրել և նոր ծանոթություններ հաստատել, ապա դրանում մեծ հաջողությունների կհասնեք, քանի որ ձեր հմայքին դիմանալն այսօր շատ դժվար է:
Ջրհոս.
Բարդ օր է, սակայն` ոչ զերծ հաճելի պահերով: Ձեր խնդիրն է առավելագույնս օգտագործել դրական միտումների ազդեցությունը: Բաց մի թողեք այն, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Նախապատվությունը տվեք դրանց, այլ ոչ թե` կասկածելի ձեռնարկումներին, որոնք այսօր կարող են ձեզ գայթակղիչ թվալ:
Հարմար օր է այն բանի համար, որպեսզի վերջապես ձեր մեջ ուժ գտնեք զերբազատվելու ավելորդ բաներից, ինչպես նաև իրականացնելու հարաբերությունների վերազննում` հասկանալու համար, թե դրանցից որն է ձեզ համար ուղղակի ժամանց, որը` սովորույթի հարց, իսկ որը` լուրջ շարունակություն ենթադրող:
Ձկներ.
Այսօր ձեզ բավական բարդություններ են սպասում, քանի որ ողջ օրվա ընթացքում բացասական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի: Սակայն կեսօրին դուք հնարավորություն կունենաք շտկել իրավիճակը, ուղղորդել իրադարձությունների զարգացումը` ձեզ համար ավելի բարենպաստ հունով: Օրը հարմար է գեղեցիկ իրեր գնելու համար, սակայն միայն այն պայմանով, որ դրանք չպետք է թանկ լինեն:
Շփման մեջ խնդիրները ծագում են այն պահին, երբ դուք անհրաժեշտ չեք համարում թաքցնել ձեր զգացմունքները և պնդում եք ձեր ամեն մի ցանկության անհապաղ կատարում: Մտերիմներն այսօր սուր են արձագանքում ձեր ամեն մի վարքագծին: