Ջեսսի և Օդրի երիտասարդ զույգը որոշել են իրենց ամուսնության արարողությունը արտասովոր դարձնել և խնդրել են կանանց հարսանիքին գալ իրենց հին հարսանյաց զգեստներով:Հարսը, ավանդական սպիտակի փոխարեն, բաց կապույտ զգեստով էր, որը հիշեցնում էր Էլսային՝ «Սառցե սիրտ» մուլտֆիլմից:
Բայց սա դեռ ամենը չէ: Փեսան և ընկերները կրում են գլխանոցով հարմարավետ վերնազգեստ. ո՞ւմ է հաճելի սմոքինգ հագնելը։Ծաղկաթերթիկները սփռում էին ոչ թե աղջիկները, այլ նորապսակների մայրերը:
Սրանով Ջեսսին և Օդրին ուզում էին ցույց տալ, թե ինչն է իսկապես կարևոր հարաբերություններում: Սովորական սեղանների փոխարեն զույգը հյուրերի համար խորտիկներով սեղան բացեց, ինչպես կինոթատրոնում:
Հարսանիքին հայտնի ֆիլմերից երաժշտություններ էին նվագում, իսկ հյուրերը կարող էին ատրակցիոն կամ համակարգչային այլ խաղեր խաղալ:Արարողությանը հետևեց ուրախ կառնավալը: