Նորընտիր խորհրդարանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համար դառնալու է ճահիճ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս վարքագծով խորհրդարանը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների համար դառնալու է ընդամենը ճահիճ, որում «խեղդվելու» են: Մեծ հավանականությամբ, դրան դեմ չեն նաև այդ ուժերի առաջնորդներ՝ երկրորդ և երրորդ նախագահները, որոնց համար այդ քաղաքական նախագծերը չունեն երկարաժամկետ իմաստ:

Ամբողջ հարցն այն է, որ այդ վարքագիծը կարող է «խեղդել» նաև Հայաստանը, էն դեպքում, երբ խորհրդարանի առաջին նիստը, ըստ էության, փողոցային ակցիայով սկսելու փոխարեն, հնարավոր էր սկսել քաղաքական ուժեղ հայտարարությամբ՝ Արցախի հարցի հեռանկարի վերաբերյալ սեփական մոտեցում հստակ արձանագրելով, և այդպիսով թե՛ գործող մեծամասնության, թե՛ ընդհանրապես քաղաքական դաշտի համար այդ հարցի բովանդակային նոր և պատասխանատու նշաձող սահմանելով:

Բայց, ուժեր, կամ դրանց առաջնորդներ, որ չեն արել այդ բանը պետական ամենաբարձր կարգավիճակում ավելի քան քառորդ դար, և պատասխանատվության տակ չեն մտել որպես իշխանություն, բոլորովին չունեն այդ պատասխանատվության տակ լինելու մտադրություն նաև, այսպես ասած, ընդդիմության կարգավիճակում»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика