Նոր բացահայտումներ Սիրուշոյի անցյալից…

Սիրանուշ Հարությունյան (հունվարի 7, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Սիրուշո, հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ։ Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։Սիրուշոյի երաժշտական ոճը արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։

9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։

Անդրադառնալով 2008 թվականին Սիրուշոյի հաջողությանը BBC-ն նկարագրեց նրան որպես «Ազգային գանձ»[1]։ Սիրուշոն միջազգային ճանաչում ստացավ Եվրատեսիլ 2007երգի մրցույթի ընթացքում Հայաստանի միավորները հայտնելուց հետո[2] և Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելուց հետո (Սերբիա, Բելգրադ):Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[3] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։

Երգի հեղինակն է Սիրուշոն և Դեր Հովան: Քելե-Քելեն հիթ դարձավ ամբողջ աշխարհի եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում: Երգի երևանյան ռեմիքս տարբերակը կարելի էր լսել Հունաստանի տարբեր ակումբներում, Մեծ Բրիտանիայի ռադիոներով, ինչպես նաև հունական և կիպրական Իքս Ֆակտորում նախագծի շրջանակում։

2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները: Երգից ոգեշնչված շուտով Սիրուշոն թողարում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որում հիմնականում ներկայացված են հայկական մշակույթն ու զարդարվեստը՝ ժամանակակից նորաձև թրենդների հետ միաձուլված:

Սիրուշոն միակ հայ արտիստն է, ով երեք անգամ նոմինացված է եղել World Music Awards-ում իր «Պռեգոմեշ» երգով[4]։ 2017 թվականի Սեպտեմբերի 21-ին Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика