Նոր մանրամասներ են բացահայտվել Մալաթիայում տեղի ունեցած հրդեհից…

Տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Այս պահին «Աստղիկ» ԲԿ-ում «Մալաթիա մոլի» հրդեհից տուժած միայն մեկ հիվանդ կա:

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Այդ մեկ տուժածն այժմ ԲԿ-ի ընդունարանում է:

Նա ծխահարված է, առաջին բուժօգնություն է ստանում:

«Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում հրդեհի վայրից 5 տուժածի են ընդունել:

Նրա խոսքով՝ տուժածները մեծ մասամբ ծխահարված են եղել:
Ինչպես են ցած նետում ստվարաթղթե արկղերը, որ հրդեհը չտարածվի. տեսանյութ «Մալաթիա մոլից»

«ԹԹվածին ենք տվել, վերքերը մաքրել, անհրաժեշտության դեպքում՝ վիրակապել», -նշեց Կուրղինյանը՝ հավելելով, որ տուժածներից 4-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Հավելենք, որ արդեն դուրս են գրվել նաև «Արմենիա» ԲԿ-ում հոսպիտալացված 2 տուժածները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է բռնկվել Երևանի

«Մալաթիա մոլում»: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:47-ին։

«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարել չի հաջողվում: Վերջին տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 18 մարտական հաշվարկ, տեղում են շտապօգնության բրիգադները:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика