Նոր մանրամասներ 1,5 տարեկան երեխային աղբանոցը գցած մոր ցուցմունքից. Ահա թե ինչու է ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով կապել…

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ է հաղորդել Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։

Դատախազի խոսքով՝ իր հանձնարարությամբ հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել  է ձերբակալել երեխայի մորը։

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանի հատվածում մտցրել է շոր, նետել է աղբանոց՝ վրան լցնելով աղբ։ Եվ պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով  սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել»,- ասաց դատախազը։

Դեպքը  տեղի է ունեցել  երեկ ուշ երեկոյան՝ ժամը  23․00-ի սահմաններում։

Մայրը նշել է նաև, որ մեկ ամիս առաջ է բաժանվել ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդուց, աշխատանք չունի, Գյումրու Ճերմակ հիվանդանոցի մոտակայքում բնակվում է վարձով։

Նա առողջական խնդիրներ կարծես  չունի, համենայնդեպս հաշվառված չէ հոգեկան առողջության կենտրոնում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика