նոր սենսացիոն լուր․ ՊՆ ԳՇ պետը հրաժարվել է կատարել վարչապետ Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն այն է, որ նա զորքի տեղաշարժ է իրականացրել՝ ներքաղաքական պրոցեսները կառավարելու համար։Մեր հավաստի աղբյուրը՝ պաշտպանության նախարարությունից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ և ասել, որ զորքը պատրաստ պահեն, որպեսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։

Գասպարյանը հետաքրքրվել է՝ ինչի՞ համար։ Ասել է՝ հատուկ պահպանության օբյեկտները պաշտպանելու։ Օ-նիկ Գասպարյանն ասել է՝ քանի դեռ ես եմ Գլխավոր շտաբի պետը, զորքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու և քաղաք չի բերվելու։ Սրանով ավարտվել է խոսակցությունը, որից հետո Գասպարյանը կապվել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և ներկայացրել իրենց խոսակցությունը՝ խնդրե-լով, որ եթե վարչապետն իրեն էլ դիմի նույն հարցով, նույն պատասխանը լսի պաշտպանության նախարարից։ Նախարարը խոստացել է խոսել վարչապետի հետ:

Ապա որոշ ժամանակ անց Վ․ Հարությունյանը կապվել է Գասպարյանի հետ և ասել՝ իրավական առումով դու ճիշտ ես, բայց եթե նման հրահանգ իջեցվի, պարտավոր ենք ենթարկվել և զորքը հանել։ Գասպարյանը կրկնել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ ես եմ ԳՇ պետը, բացառվում է, որ զորքը մտնի քաղաք»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика