Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում Արծրուն Հովհաննիսյանը, ամփոփելով անցնող գիշերը, հայտնեց, որ ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն եղել, փոքր մարտական գործողություններ են եղել նույն տա-րածքում, սակայն առավոտյան՝ լուսաբացից հետո թեժացել են մարտերը:
Նա նորից տեղեկացրեց, որ խոցել են ևս մեկ ուղղաթիռ, որը ընկել է Իրանի տարածք: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ ՊՆ խոսնակը, ասելով, թե լավ լուր է սպասվում, նկատի ուներ այս խոց-ված ուղղաթիռը:
«Ընդհանուր առմամբ, որոշակի թեժացած մարտերի ընթացքում հակառակորդի բոլոր հարձակողական փոր-ձերը՝ անկախ չափերից և մարտավարությունից, կրել են անհաջողություն հայկական ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառով վնաս, մասնավորապես՝ ևս 350-360 զոհ, 600 վիրավոր, խոցվել է երեք ուղղաթիռ, 15 տարբեր զրահատեխնիկա, մեկ «Սմերչ» կայան և 6 ԱԹՍ, որից 2-3-ը մոտավորապես կեսգիշերի սահման-ներում»,-ասաց նա և նշեց, որ շարունակվում են մարտական գործողությունները և կարծես սկսել են թեժանալ:
Տեսանյութը ստորև՝