Լինդսի Լուրենկոն իսկական մարտիկ էր, և սա ուղղակի խոսքեր չեն:
18 տարեկան լինելով՝ Լինդսին հասցրել էր 6 տարի պայքարել լեյկեմիայի դեմ:
Ամեն անգամ, երբ ավարտվում եէի քիմիաթերապիայի և այլ բուժումների կուրսը, նրա մտերիմները հույս ունեին, որ աղջիկը վերջապես ազատվել է այդ սարսափելի հիվանդությունից:
Սակայն, ցավոք, չօգնեցին ոչ բժիշկների ջանքերը, ոչ ընտանիքի հավատը, ոչ էլ աղջկա խիզախությունը…Լինդսին կոմայի մեջ ընկավ և այլևս չարթնացավ:
Երբ դա տեղի ունեցավ, Դարլին՝ Լինդսիի մայրը, հիվանդանոց կիթառ բերեց, որպիսի նվագի դստեր համար վերջին երգը:
Դարլինն ինքն էր գրել այդ երգը, երբ ավարտվել էր դստեր բուժման առաջին կուրսը՝ դեռ մի քանի տարի առաջ:
Ավելի ուշ աղջկա հայրը համացանցում հրապարակեց այս տեսանյութը, և գրեց.
—Աղջիկս գրեթե մի շաբաթ ուշքի չէր գալիս: Երեկ երեկոյան կիթառը տարա կնոջս մոտ, որպիսի նա նվագի մեր աղջկա սիրելի երգը, ես համոզված եմ, որ նա լսում է:
Հաջորդ օրը Լինդսին պարտվեց հիվանդության դեմ պայքարում…