Դավիթ Անանյանը լուրջ հիվանդություն ուներ,շատ վատ էր տեսնում,բայց պատերազմի հենց 1–ին օրվանից գնաց հայրենիքը պաշտպանելու։Զոհվեց եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։Սկզբում դուստրը,հիմա էլ կինը ՈՄԱ-ի մարզումներին են մասնակցում, որ պատրաստ լինեն․․․
Դավիթի տան մի անկյունից թռչունների թևերի ձայնն է լսվում,մյուս կողմում ծովախոզուկներն են աղմուկով օղակ պտտում, նրանց հարևանությամբ էլ տարբեր գույնի ձկնիկներով լի ակվարիումնէ․․․Օգիտան բոլորին տուն է բերել տան փոքրին՝5-ամյա Գոռին զբաղեցնելու համար։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ․․․ 18-ամյա Նարեն և 13-ամյա Մոնթեն հորը կորցնելու վիշտը մեծի պես են տանում,իսկ Գոռը դեռ սպասում է հայրիկի գալուն, միաժամանակ պնդում՝ զինվոր է դառնալու, որ թուրքերին պատժի։
Օգիտան դարակից թղթեր է հանում․ամուսնու օրագիրն է,որը նրա մահից հետո է գտել ու նամակներ։Դավիթը դրանք գրել է, երբ դեռ ընկերությունէին անում։Բարձրաձայն ընթերցում է`մեկ հուզվելով,մեկ ժպտալով…Հիշողությունները հետեն տանում․․․
Դավիթի ու Օգիտայի սիրո պատմությունը. Օգիտա Ղուկասյանն ու Դավիթ Անանյանը ծանոթ են եղել մանկուց։ Մեծացել են միևնույն շենքում` մեկը հինգերորդ հարկում, մյուսը՝ վեցերորդ։ Թեպետ մայրերը մոտ հարևաններ էին, բայց իրենք շփում չունեին։
«Ինքը իմ բակի ընկերը չի եղել. ես չարաճճի էի, իսկ ինքը՝ խելոք, ինքը բակ չէր իջնում, իսկ ես ամբողջ օրը բակում էի։ Տարբեր էինք»։ Արդեն 10-րդ դասարանում էին, «Վերջին զանգին» էին պատրաստվում, մայրերի պատվերով երկուսով գնացին ծաղկեփունջ ընտրելու ու ճանապարհին ընկերացան։
«Բայց դա մաքուր, ազնիվ ընկերություն էր»,- ժպտում է Օգիտան։ Դավիթը Ոստիկանական ակադեմիա ընդունվեց, Օգիտան էլ ապագա կենսաբան էր։ «Երրորդ կուրսում էինք, ասաց. «Գիտես, ասում են՝ հեռու փնտրում ես, մոտիկ գտնում ես»։ Չէի հասցրել հասկանալ, թե ինչ է ասում, ավելացրեց` «ես քեզ սիրում եմ» ու արագ հեռացավ։ Մնացի շվարած։ Մտածում էի՝ ճի՞շտ լսեցի»։
Սկսեցին հանդիպել։Դավիթը Քունգ ֆուովէր զբաղվում։Ուզումէր Արցախում ոստիկանական համակարգում աշխատել, միաժա-մանակ մարզիչ լինել։«Մի օր ասաց՝որոշելեմ գնալ Արցախ,կգա՞ս։Առաջարկեց,որ Արցախում սկսենք մեր ընտանեկան կյանքը։ Նենց լավ, նենց սիրուն ներկայացրեց…»։
Ամուսնացան ու տեղափոխվեցին Բերձոր։ Սոցիալական պայմանները դժվարէին,բայց երջանիկ էին ապրում։Արդեն առաջնեկը՝ Նարեն ծնվելէր,երբ Դավիթն աշխատանքային կոնֆլիկտ ունեցավ ղեկավարի հետ,որոշեց ընտանիքի հետ Հայաստան տեղա-փոխվել։
Այստեղ արդեն համակարգում աշխատանքը չշարունակեց. ընտանիքը պահելու համար տարբեր աշխատանքներ կատարելուց հետո դարձավ ապահովագրական ընկերություններից մեկի գրասենյակի ղեկավար։Պատերազմի լուրը ստանալուն պես Դավիթը մեկնեց Արցախ՝ ընկերոջ երեխաներին տարհանելու։
«Եկել էր ու տեղը չէր գտնում,ասում էր՝պետք է գնամ։Աչքերը նոր էին վիրահատել, ինքը աչքի ծանր հիվանդություն ուներ, որը կուրության էր տանում։ Դեռ ակնոց էլ չէին նշանակել, շատ վատ էր տեսնում։ Ասացի՝ ախր ի՞նչ ես անելու։ Զայրացավ՝ կարտոշկա կմաքրեմ, խրամատ կփորեմ… Գնաց զինկոմիսարիատ` հետ ուղարկեցին, դրանից էլ շատ վատ զգաց․․․ Ասաց՝ բարդակ էր։ Ես տեսել եմ, թե այնտեղ ինչ է կատարվում, ինձ չեն էլ կանչելու։ Ու սկսեց Արցախ գնալու ուղիներ փնտրել»։
Միացավ ՈՄԱ-ի(Ողջ մնալու արվեստը) մարզումներին,որոշեց նրանց հետ Արցախ մեկնել։ 2020–ի հոկտեմբերի 5-ին հրաժեշտ տվեց ընտանիքին ու գնաց։Օգիտան խոսումէ ամուսնու մասին,պարբերաբար խոր շունչ քաշում,շոշափում ամուսնու` պարա-նոցից կախված մատանին, կարծես Դավիթից ուժ ստանում ու շարունակում պատմել:
«Էնքան կարգապահ էր, հեռախոս չէր կարելի` իր հեռախոսը տանը թողեց, ասաց՝ ես կզանգեմ։ Զանգում էր մի քան օրը մեկ, խոսում էր կարճ, որ մի քիչ երկարացնում էի, ասում էր՝ Օգ, տղերքն էլ պետք է խոսեն, ու անջատում էր»։
Սկզբում Դավիթենց խումբը Քարվաճառումէր,հոկտեմբերի վերջին տեղափոխեցինԿարմիր շուկա-Թաղավարդ հատված։Տղաները գիշերով խրամատ փորեցին՝դիրքավորվելով այնտեղ,որտեղով հիմա անցնում է փշալարը՝Թաղավարդը բաժանելով հայկականի ու ադրբեջանականի։
Հենց տղաների շնորհիվ էր,որ Թաղավարդն ամբողջությամբ ադրբեջանական տիրապետության տակ չանցավ։ Կարմիր շուկա-Թաղավարդի հատվածը ստրատեգիական է, այդտեղով է անցնում Շուշին, Ստեփանակերտը և Մարտունու շրջանը միմյանց կապող կարևորագույն ճանապարհը:
Այն, որ Դավիթը հիմա արդեն պատերազմի կենտրոնում է, Օգիտան չգիտեր։ Նոյեմբերի 6-ին Դավիթենց գումարտակը տարան ոչ հեռու գտնվող «20-ի դիրք»։ Նոյեմբերի 6-9-ն այս դիրքում իսկական դժոխք էր, տղաներն ասում են՝ փամփուշտների հեղեղ էր, գլուխ բարձրացնել չէր լինում։
«Ամսի 6-ին զանգեց, առաջին անգամ ձայնը դուրս չեկավ, հետո 3 օր չզանգեց, շատ անհանգիստ էի։ Մոտս տագնապ էր, գնացի եկեղեցի,առաջին անգամ մտքովս անցավ առանց նրա ապրելը․․․Անհոտ,անհամ ապրելը։Չգիտեմ, թե ինչու մտածեցի․․․ Ամսի 9-ին զանգահարեց, քիչ էր մնում ասեի՝ Շուշին տվել են, ինձ զսպեցի։ Լավ էր, որ չասեցի։
Այդ օրը նենց հանգստություն իջավ վրաս. արդեն ցերեկը լուրեր կային, որ պատերազմն ավարտվում է, հայտարարությունից հետո էլ մտածեցի՝վերջ,տուն կգա ու գիշերը հանգիստ քնեցի, առավոտյան աշխատանքի գնացի»։Աշխատավայրում Օգիտայի լավատեսությունը հանդիպեց տարբեր կողմերից գործընկերների տարօրինակ հայացքներին։ Հետո քրոջ ամուսինը եկավ, ասաց՝ Դավիթը վիրավոր է․․․ Մոտ 1 ժամ անց լուրը հաղորդեցին․ Դավիթն էլ չի գա․․․
«Աթոռները կոտրեցի, իրեր շպրտեցի, մի լավ լացեցի ու ինձ շատ արագ հավաքեցի։ Հիշեցի, որ երեխաներ ունեմ…»։ Հետո արդեն մարտական ընկերներն Օգիտային պատմելեն պատերազմի ու նաևԴավիթի երկրային կյանքի վերջին օրվա մասին։Այն, որ Դավիթը տեսողական լուրջ խնդիրներ ունի,ոչ ոքի մտքով չէր անցել։ Մարտական ընկերները պատմումեն,որ շատ դիպուկ էր կրակում։ Ժպիտով հիշում են նրա թեյ խմելը․ կրակոցների տարափի տակ էլ կրակ էր վառում, որ թեյ եփեր․․․
Տղաների խոսքով՝նոյեմբերի 9-ին փամփուշտների անձրևից հետո կտրուկ ամեն ինչ կանգնելէր,լռությունէր։Այն,որ հրադադար է, իրենք չեն էլ իմացել․․․ Դեռ չէին հասցրել լռության հետ հաշտվել, ուժեղ պայթյուն լսվեց. ավիառումբ էր․․․ Ընկել էր հենց այն խրամատի վրա,որտեղ 3ընկերներնէին՝Դավիթը,Կարենն ու Վաղարշը․․․Դավիթի հոգեհանգստի օրը մարտականընկերներից մեկն Օգիտային լուսանկարներով կրիչ փոխանցեց. բոլոր լուսանկարներում նրանք երեքով են. նրանց ծանոթությունն ու ընկերությունը տևեց 35 օր, ճիշտ այնքան, որքան նրանց բաժին պատերազմն էր…
Դավիթի զոհվելուց հետո ավագ դուստրը՝Նարեն,սկսեցՈՄԱ-ի մարզումների հաճախել,հիմա Օգիտանէ դա անում։Ասում է՝ մի կողմից դա այն վայրն է, որտեղ ամեն ինչ Դավիթին է հիշեցնում, մյուս կողմից էլ ֆիզիկապես և հոգեպես ուժեղանում է, ինքնապաշտպանություն սովորում։Պատերազմը չի ավարտվել, պարտավոր է գոնե իր երեխաներին պաշտպանել կարողանալ, երբ դրա ժամանակը գա…