Մnսկվայից առաջին արձագանքը չnւշացավ․ Նրբանկատ ակնարկ Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ տարածաշրջանում իրավիճակի առո- ղջացման շա հերից ելնելով։
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, կնպա-ստի տարածաշրջանում և, իհարկե, երկրների ու ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։
Այս տեսանկյունից մենք ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջերս ցուցաբերված պատրաստակամությունը՝ սկսելու երկկողմ երկխոսություն՝ քննարկելու կարգավորման խնդիրները։
Կողմերի կողմից այս նպատակների համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է այդ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջ ակցել այս գործընթացին»,-ասել է նա։