Որքան էլ լվանաք հին սպիտակ հագուստը, այն միևնույնն է մնում է…մոխրագույն:
Սակայն ասպիրինի սովորական հաբերը կարող են փոխել ձեր կարծիքը:
Վերցրեք 325մգ 5 հաբ և լուծեք 7լ ջրի մեջ:
Այժմ սպիտակ իրերը թրջեք ասպիրինային խառնուրդի մեջ և թողեք 8 ժամ: Ժամանակը լրանալուն պես լվացեք հագուստը լվացքի մեքենայի մեջ: Սկզբնական ձյունաճերմակությունն ապահոված է:
Ասպիրինը կօգնի նաև արյան հետքերից ազատվելու հարցում:
Դրա համար ասպիրինի հաբերը լուծեք սառը ջրի մեջ և հագուստը դրեք մեջը: Արյան հետքերով հագուստը երբեք մի փորձեք լվանալ տաք ջրով, քանի որ լաքաներն այլևս չեն մաքրվի:
Այժմ թանկարժեք լաքահանիչներ գնելու կարիք չկա: Ասպիրինը կօգնի մաքրել ձեր սիրելի հագուստը: