Շատ կարևոր հարց հարց սեքսոպաթոլոգին.
«Հղիացել եմ, բայց չհասկացա` ինչպես ստացվեց…Սեռական հարաբերության ժամանակ
ամուսինս միշտ վերջացնում է հեշտոցից դուրս։
Այդ տարբերակով հնարավո՞ր է հղիանալ»։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո, հնարավոր է:
Եթե սերմնահեղուկը թափվել է հեշտոցի վրա կամ շուրջը, ապա կարող է գրանցվել հղիություն: Իրականում հղիացման համար հարկավոր է, որպեսզի միմյանց հանդիպեն կնոջ ձվաբջիջը և տղամարդու սերմնաբջիջը:
Սերմնաբջիջը օժտված է շարժունակությամբ և կարող է սկսել իր «ճամփորդությունը» դեպի ձվաբջիջ հենց հեշտոցամուտքից սկսած, որտեղ և տեղի է ունենում շատերի կարծիքով այսպես կոչված «ապահով» սերմնաժայթքումը:
Այնպես որ, զերծ մնացեք սեռական մերժելի փորձարկումներից և օգտվեք հղիությոնից խուսափելու ավելի հուսալի տարբերակներից։