Շատ տարիներ անց գտա նախկին նշանածիս ֆեյսբուքյան էջը. Այդժամ հասկացա, թե ինչու ենք այն ժամանակ բաժանվեցինք…

Մեր սիրուն կարող էին նախանձել բոլորը։ Ես ու իմ նշանածը՝ Արմանը, ծանոթացել էինք ուսանողական տարիներին։ Նա իմ առաջին սերն էր։ Մենք միշտ միասին էինք, միմյանց ամեն օր սեր էինք խոստովանում, որոշել էինք ամբողջ կյանքում միասին լինել։ Ամեն ինչ հիանալի էր, բայց մի օր Արմանը առանց որևէ բացատրություն տալու ասաց, որ պիտի բաժանվենք։

Ես ուզում էի իմանալ պատճառը, նրա ընկերների միջոցով էի փորձում ինչ-որ բան պարզել, բայց ապարդյուն։Ի վերջո, հաշտվեցի եղածի հետ, սովորեցի ապրել առանց նրա։ Երևի պետք չէ պատմել, թե որքան եմ տառապել։ Ես չէի դադարում մտածել այն մասին, թե ինչ վատ բան եմ արել, ես համոզված էի, որ մեղավորը ես եմ։

Գուցե անզգուշաբար նեղացրել եմ նրան կամ ինչ-որ մեկը իմ մասին ստեր է հորինել և պատմել նրան․․․Եվ ահա գրեթե 5 տարի անց որոշեցի գտնել նրան ֆեյսբուքում և նայել անձնական էջը։ Անկեղծ ասած, պատրաստ էի տեսնել ամեն ինչ, բայց ոչ միայն դա․․․

Պարզվեց, որ ինձանից բաժանվելուց հետո Արմանն ամուսնացել է իր տնօրենի դստեր հետ։ Ես շատ երջանիկ լուսանկարներ տեսա․․․նրանք երկու երեխա ունեն։

Ակնհայտ էր, որ լավ են ապրում, հաճախ ճանապարհորդում են։Երբ մենք նշանված էինք, Արմանն ընդունվել էր աշխատանքի, որ մեր հարսանիքի համար գումար կուտակի։

Ես այդ աղջկան էլի էի տեսել, երբ մի քանի անգամ գնացել էի Արմանի աշխատավայր։

Այսինքն իմ նշանածը փոխել է ինձ գումարի և լավ կյանքի հետ։ Մենք երկուսս էլ հասարակ ընտանիքից ենք, բնականաբար, դժվար կլիներ միասին մեծ հաջողությունների հասնել, իսկ նա էլ ընտրեց հեշտ ճանապարհը՝ ինձ միայնակ թողնելով․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика