Շենքի բնակիչները գետնի տակից ամեն օր արտասովոր ձայներ էին լսում. Նրանք սկսեցին քանդել գետինը և գիտեք ինչ հայտնաբերեցին այնտեղ…

Բրազիլիայի շենքերից մեկում բնակիչներն անընդհատ բողոքում էին տարօրինակ լացի ձայնից: Սկզբում նրանք մտածում էին, թե ձայնը շենքի հեռավոր անկյուններից է գալիս:

Սակայն հետո պարզ դարձավ, որ ձայն հանողը շենքի բնակիչ չէ: Ավելին՝ ձայնը ավելի արտահայտիչ էր դառնում գիշերը, երբ շուրջ բոլորը լռություն էր տիրում:

Բնակիչները կանչեցին շենքի պատասխանատու մասնագետներին, որպեսզի վերջիններս պարզեն այդ հանելուկը:Երկար փնտրելուց հետո աշխատողներից մեկը կասկածեց, որ ձայները գետնի տակից են լսվում: Եվ նա ճիշտ էր…

հայտնաբերեցին խողովակ և հասկացան, որ ձայները հենց խողովակի միջից են: Նրանք կտրեցին խողովակը և երբ աշխատակիցներից մեկը ձեռքը տարավ խողովակի մեջ, նա այնտեղից հանեց… մի շա՜տ փոքրիկ փիսիկի ձագուկ:

Ձագուկը իր չափսերի համար պիտի որ նորածին լիներ: Փիսիկը, կարծես զգալով, որ իր փրկչի ձեռքերում է, կծկվեց և սեղմվեց աշխատակցի ձեռքին

Բոլորը շոկի մեջ էին, նրանք և՛ արտասվում էին պահի հուզականությունից, և՛ ծափահարում էին
աշխատակիցներին: Բոլորը մտածում էին՝ վերջ, բայց հանկարծ էլի ձայն լսվեց ներսից: Պարզվեց, որ փիսիկիները չորսն են:

Փիսիկները ծնվել էին վերջերս հենց շենքի տանիքին և չգիտես ինչպես ընկել էին անձրևատար խողովակի մեջ:

Նրանց բախտը բերել էր, որ բնակիչները շուտ էին լսել ձայները և արձագանքել:

Փիսիկների փրկության մասին լուրը արագ տարածվեց ողջ թաղամասով և մարդիկ նրանց համար կաթ և այլ մթերքներ բերեցին:

Ահա, թե ինչպես մարդկային սրտացավությունը փրկեց փոքրիկների կյանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика