Շիկահեր աղջիկը ինքնաթիռում էկոնոմ կլասից տեղափոխվեց բիզնես կլաս՝ այնտեղ ազատ տեղ նկատելով, հանգիստ տեղավորվեց և սկսեց վայելել շամպայնը:
Բորտուղեկցորդուհին մոտեցավ նրան և հարգալից խնդրեց վերադառնալ էկոնոմ կլաս՝ իր տեղը, ինչին շիկահեր աղջիկը պատասխանեց.
-Ես գեղեցիկ եմ և ես գնում եմ Հռոմ:
Մի քանի րոպե անց աշխատողը կրկին մոտեցավ նրան նույն խնդրանքով՝ ասելով, որ արգելվում է փոխել տեղը, և հատկապես էկոնոմից բիզնես կլաս տեղափոխվել:
Շիկահեր աղջիկը նորից ասաց.
-Ես գեղեցիկ եմ և ես գնում եմ Հռոմ:
Բորտուղեկցորդուհին կապիտանին ներկայացրեց ստեղծված իրավիճակը:
Տղամարդը լուռ մոտեցավ շիկահեր աղջկան և նրա ականջին ինչ-որ բան շշնջաց:
Դրանից հետո համառ աղջիկն արագ վեր կացավ և վերադարձավ իր տեղը:
Ողջ աշխատակազմը շոկի մեջ էր, բոլորն ուզում էին իմանալ, թե այդ ինչ կախարդական բան ասաց կապիտանը, ինչին վերջինս ժպտալով պատասխանեց.
-Ես միայն ասացի, որ բիզնես կլասը Հռոմ չի գնում: