Դեռ պատանեկությունից մորիցս լսել եմ այս խոսքերը. «Կյանքում ամենակարևորը հաջող ամուսնանալն է»:
Եվ դա տեղի ունեցավ ինձ հետ։
Ինձ 20 տարեկանում հարսանիք արեցին և ամուսնացրեցին ընկերոջս հետ:Նա իմ ծնողների մտերիմ ընկերոջ որդին էր: Եվ բոլորը վստահ էին, որ նա ապագայում կդառնա հաջողակ և հարուստ:
Ես արում էի այն ամենը, ինչ նրանք ցանկանում էին: Ես հնազանդ երեխա էի և ամուսնացա մեկի հետ, ում չէի սիրում: Բայց ծնողներս ինձ համար նրան ընտրեցին: Ես ամեն ինչ ճիշտ արեցի — ես հնազանդվեցի մեծերին: Սերը կյանքում ամենակարևորը չէ: Ամեն ինչ շատ լավ էր՝ շատ գումար, սեփական հսկայական բնակարան, երեխաներս կսովորեն հայտնի ԲՈՒՀ-երում․․․ Ես կարող եմ ոչինչ չանել, էլ չեմ խոսում աշխատելու մասին, բայց․․․
Ամուսնանալիս ամեն ինչ լավ էր: Մենք շատ էինք ճանապարհորդում տարբեր երկրներ: Ես ստացա ամենաթանկ և գեղեցիկ նվերները, ծնողներս ուրախ էին մեզ համար, բնակարանս գտնվում էր քաղաքի հենց կենտրոնում:
Եվ մի քանի տարի անց ծնվեց առաջնեկս: Եվ հետո մենք սկսեցինք մտածել երկրորդի մասին, քանի որ բավարար գումար ունեինք հարմարավետ կյանքի համար:
Ամուսնանալիս ես չէի մտածում իմ զգացմունքների և սիրո մասին: Այդ պահին ես համոզված էի, որ բոլորի մոտ ամեն ինչ հենց այսպես է: Բայց երբ լրացավ 45 տարիս, ես սկսեցի կյանքին այլ կերպ նայել: Ես հասկացա, որ երիտասարդությունս ավարտվել է, և ես այն անցկացրել եմ մի մարդու հետ, ում հանդեպ ոչ մի զգացմունք չունեմ․․․
Ես գիտակցեցի դա միայն այն ժամանակ, երբ ես երեխաներս արդեն գնացին դպրոց և երկարատև դադարից հետո ես վերադարձա իմ մասնագիտությանը: Ես սկսեցի շփվել տղամարդկանց և կանանց հետ և սկսեցի ճանաչել նաև իմ ընտանիքից դուրս մարդկանց: Հետաքրքիր, հաճելի էր և իմ մեջ առաջացան այնպիսի զգացմունքներ, որոնք նախկինում երբեք չէի ունեցել:
Ի վերջո, ես հասկացա, որ ես ապրում եմ ամուսնուս հետ, ինչպես հարևանի հետ: Այո, մենք ունենք երկու երեխա և ապահովված էինք, բայց դա բացարձակապես ոչինչ չէր նշանակում։
Եվ երբ ես փորձեցի դա կիսել մորս հետ, նա ասաց ինձ.
-Դու ունե հարուստ ամուսին և աղքատության մեջ չես ապրում: Ես այդպես ապրել եմ ամբողջ կյանքս, և հիմա քո հերթն է դիմանալու: Սա է բոլոր կանանց ճակատագիրը: Ի՞նչ ես կարծում, ավելի լավ ամուսնանալ մեկի հետ, ով հարուստ չէ և մի կերպ ծերը ծերին հասցնել․․․Դու ընդհանրապես ոչինչ չէիր ունենա: Դու կփչացնեիր քո ապագան, երեխաներդ ամեն ինչից զուրկ կլինեին․․․
Ես լռեցի և սկսեցի մտածել …
Ոչինչ որ ես վատ կապրեի, բայց կլինեի իմ սիրելի տղամարդու կողքին: Սիրելիի հետ միշտ էլ ավելի հեշտ է իրականացնել ամեն ինչ: Երեխաների համար իրենց ուզած հագուստը ու խաղալիքները չէինք կարող գնել, բայց նրանց համար սիրող ընտանիքի լավ օրինակ կծառայեինք: Որտեղ ընտանիքում նրանք սիրում են ոչ միայն իրեն միայնակ, այլև ծնողները սիրում են: Երեխաները կհասկանային, որ մենք սիրում ենք ոչ միայն իրենց, այլ ամուսիններով ևս իրար շատ ենք սիրում։
Եվ հիմա որդիներս հայրիկին օրերով չեն տեսնում, քանի որ նա աշխատում է և օրերով տուն չի գալիս:
Իհարկե, շատ ուշ է կտրուկ միջոցներ ձեռնարկելու և կյանքի կառուցվածքը փոխելու համար:Ես ի վերջո չեմ կարող ինչ որ բան փոխել, ես ամաչում էի իմ ծնողներից և նույնիսկ երեխաներից: Հասկացա, որ ես պետք է համբերատար լինեմ և կրեմ այսպես ասած իմ խաչը մինչև վերջ․․․
Ուստի մայրիկ, ես շատ շնորհակալ եմ քեզ՝ կյանքս խորտակելու համար․․․