Երբ ես ամուսնանում էի, ես պատկերացում չունեի, թե ինչ է ամուսնական կյանքն ո ինչ է նշանակում ամուսնացած կին լինել: Ես համերաշխ ընտանիքում չեմ մեծացել, իմ հայրը կռվարար մարդ էր:
Նա շատ է տանջել իմ մայրիկին, մայրիկս նրա կողքին երբեք երջանիկ չի, մեր տանը միշտ վեճ ու կռիվ էր, ես բազմիցս ականատես եմ եղել ինչպես էր տատիկս մայրիկիս վիրավորում և ինչպես էր լարում նրանց էլ ավելի լարված հարաբերությունները: Եվ մտածում էի, որ ընտանեկան կյանքն այդպիսին է:
Մեր հարսանիքի օրը մայրս ինձ ասաց. «Աղջիկս լավ ամուսին ունենալու համար շնորհակալ եղիր սկեսուրիդ»: Եվ հիմա տարիներ անց, երբ ես արեն երեխաներ ունեմ, մենք կայացած ընտանիք ենք, ես իսկապես հասկանում եմ, թե որքան մեծ էր իմ սկեսուրի դերը մեր երջանկության մեջ:
Եվ այժմ կարող եմ ասել, որ իմ երջանկության համար ինչ որ չափով նրան եմ շնորհակալ: Ես երջանիկ եմ նրա դաստիարակած տղայի շնորհիվ, որովհետև նա իսկապաես լավ մարդ է դաստիարակել իր որդուն: Սկեսուրս միշտ մեր կողքին է եղել:
Մեր ամունության առաջին իսկ օրվանից բարի հրեշտակի նման թևերը փռել է մեզ վրա ու պաշտպանել է մեզ իր մայրական ջերմությամբ ու օրհնանքով: Մինչ ամուսնանալս, ես չէի պատկերացնում, որ մեկ այլ կնոջ կկարողանամ մայրիկ ասել և սիրել նրան հարազատ մոր պես:
Շնորհակալություն ՄԱՅՐԻԿ, իմ սիրելի սկեսուր: