Վրաստանում վթարից տուժած
երեխային 3-րդ դրական կարգի արյուն է անհրաժեշտ։
Այս մասին գրված է Ալիք Մեդիայի ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Mercedes A Class մեքենայում եղել է 8 հոգի, այսինքն՝ 3-ով ավելի, քան թույլատրված է։
Նրանցից 2-ը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։ Ճամփորդությունը եղել է գիշերով, և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ,
Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար,
որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ.
մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։