Շտապ օգնության բժիշկը բարկացավ վրաս միայն այն բանի համար, որ կանչեմ գրանցել…

Շաբաթ օրը ինքս ինձ համար շտապ օգնություն կանչեցի:

Շատ բարդ շաբաթ էր, երեխաս ատամներ է հանում. հետևաբար անդադար կամակորություն է անում, անհանգիստ է, ջերմում է: Գրեթե մի շաբաթվա ընթացքում օրական 3 ժամից ավել չեմ քնել: Արդեն զոմբիի եմ նմանվել:

Բանը հասավ նրան, որ ոտքի վրա չէի կարողանում կանգնել. գլուխս պտտվում էր, աչքերիս դիմաց սևանում էր:Ամուսինս այդ օրը տանն էր, տեսավ, որ ինձ լավ չեմ զգում, ինձ ուղարկեց քնելու, իսկ ինքը 3-4 ժամ անցկացրեց երեխայի հետ:

Արթնացա, արդեն բավականին լավ էի: Ամուսինս տեսավ, որ ամեն ինչ կարգին է, երեխային հանձնեց ինձ և հանգիստ խղճով գնաց տոնածառ գնելու, ինչպես և պայմանավորվել էինք:

Մոտ կես ժամից ինձ նորից սարսափելի վատ զգացի: Գլուխս այնպես էր պտտվում, որ չէի կարողանում վեր կենալ նստածս տեղից: Մի կերպ զանգեցի ամուսնուս, բայց նա չպատասխանեց, երևի դրսում էր:

Զգացի, որ կարող եմ ուշագնաց լինել և ստիպված շտապ օգնություն կանչեցի: Անկեղծ ասած, շատ վախեցա. և ինձ, և դստերս համար: Նա մանեժի մեջ նստած էր, իսկ ես չէի կարողանում մոտենալ երեխայիս:

Երևի 20 րոպեից եկավ շտապ օգնությունը: Պատերից բռնվելով՝ հասա մինչև դուռը և բացեցի: Բժիշկները զարմացած նայեցին և հարցրեցին.

Ի՞նչ է, ձեզ մոտ ենք եկե՞լ:

Բացատրեցի մանրակրկիտ, ասացի, որ գլխապտույտս մի փոքր նվազել է այս ընթացքում, բայց մեկ է, ինձ շատ վատ եմ զգում:

Իսկ դուք կարծու՞մ եք, որ շտապ օգնությունը պիտի լուծի ձեր բոլոր առողջական խնդիրները: 

Դե ես էլ բացատրեցի, որ միայնակ էի այդ պահին, փոքր երեխայի հետ ինչպես գնայի հիվանդանոց, եթե տեղիցս չէի կարողանում վեր կենալ:Բժիշկը նորից դժգոհեց, երբ իմացավ, որ ոչ ճնշումս եմ չափել, ոչ էլ ջերմությունս: Չափեցին ճնշումս, 140 էր, ինձ համար շատ բարձր է, իմ նորման 110 է:

Եվ սրա համար մեզ այստեղ է հացրել: Գիտե՞ք, որ շատ ուրիշ հիվանդներ կան, ովքեր իսկապես հիվանդ են և մեզ են սպասում հիմա:

Այդպես էլ գնացին՝ առանց որևէ մի բանով օգնելու: Բարեբախտաբար, ամուսինս տեսավ բաց թողնված զանգս, խոսեցի հետը և նա վազելով եկավ՝ դեղատնից ճնշում կարգավորող հաբեր բերելով:Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի շտապ օգնություն կանչել, ես խելագար չեմ, որ ամեն օր զանգեմ և իզուր տեղը կանչեմ՝ բժիշկներին գործից կտրելով:

Ես ուղղակի շոկի մեջ եմ, հույս ունեմ, որ նման դեպքերը եզակի են:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика