Շտապ օգնությունում կանչ գրանցվեց. Բժիշկները մտան տուն և տեսան 40 շաբաթական հղի կնոջ. Մի քանի վայրկյան անց տեսածից կորցրեցին խոսելու ունակությունը…

Բրիգադը տնային կանչ է գրանցում` հղիություն է, 40 շաբաթ: Դուռը բացում է երիտասարդ աղջիկ համապատասխան փորիկով, խալաթ հագած:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ժամանակն է ծննդատուն գնալ: Աղջիկն ասում է, որ պետք է իրերը հավաքի հիվանդանոց գնալու համար և մտնում է կողքի սենյակը:

Մոտ երեսուն վայրկյան անց նա դուրս է գալիս սենյակից, արդեն առանց փորիկի, բարուրած նորածնին գրկած և գնում է խոհանոց, որ նրան կերակրի:
Բժիշկը` զարմացած.

-Բայց ինչպես… երբ հասցրեցիք…
Ի պատասխան աղջիկը նայում է զարմանքից կլորացած աչքերով:

Սանիտարը որոշում է, որ այլևս կյանքում չի խմի, մանկաբարձուհին հիշողությունն է քչփորում, փորձում է ծննդաբերության ամենաարտասովոր դեպքերը վերհիշել դասագրքերից:

Քիչ անց, սենյակից դուրս է գալիս … նույն արտաքինով աղջիկ… փորիկով ու տոպրակը ձեռքին: Բուժաշխատողները հասկանում են, որ իրենց մոտ արդեն զառանցանք չէ, այլ շիզոֆրենիա` հենց այնպես մարդիկ երկու հատ չեն դառնում:

Բայց, բարեբախտաբար նրանց հոգեկան առողջությանն այդ անգամ ոչինչ չէր սպառնում:
Պարզվում է, որ երկվորյակ քույրեր են, բացարձակ միանման:

Մի քույրը ծննդաբերել է մեկ շաբաթ առաջ, իսկ երկրորդը հիմա է պատրաստվում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика