Ոստիկանություն զանգահարեց մի կին և չներկայանալով հայտնեց, որ իր հարևանությամբ գտնվող տանը զբաղվում են երեխաների առք ու վաճառքով: Նշելով հասցեն, խնդրեց արագ արձագանքել: Բնականաբար ոստիկաններն արագ արձագանքեցին և երկու ոստիկանական խումբ շտապ մեկնեց նշված հասցեով:
Նրանք նաև շենքը շրջափակելու որոշում կայացրին և լրացուցիչ ուժեր կանչեցին, որպեսզի հանցագործը չկարողանար փախչել: Բնականարանի դուռը բացեց միջին տարիքի մի կին և ոստիկանն ասաց.
— Մենք ահազանգ ենք ստացել, որ դուք զբաղվում եք երեխաների առք ու վաճառքով: Կինն ամենևին չզարմացավ և չվախեցավ և ավելին հաստատեց.
— Այո, դա իմ հոբբին է, ձեզ փոքրի՞կ է հարկավոր, ինչպիսի փոքրիկ է հարկավոր, սևամորթ թե՞ սպիտակամորթ, աղջիկ թե՞ տղա:
— Դուք ձերբակալված եք: Դուք պետք է ինձ հետ բաժին գաք:
Կինը ժպտաց, ոստիկանին ներս հրավիրեց: Ներսում ոստիկանին մեծ անակնկալ էր սպասվում: Քեթին, այդպես էին կոչում կնոջը, ցույց տվեց նրան թե իրականում ինչով է զբաղվում:
Նա վինիլից տիկնիկներ էր պատրաստում, որոնք արտաքինից ոչ մի բանով չէին տարբերվում իրական երեխաներից: Նա ասաց, որ դա ընտանեկան գործ է, այդ գործով զբաղվել է դեռևս նրա տատիկը: Նրանք նաև ունեն ընկերություն. “Bunny Bundles Reborns”. Կնոջ խոսքերով, այդ տիկնիկները օգտագործվում էին Ալցհեյմերի հիվանդությամբ, դեմենցիայով և տագնապայնությամբ տառապողների համար:
Ոստիկանը իսկապես զարմացավ, տիկնիկներն այնքան նման էին իրական երեխաներին, միայն ձեռք տալուց հետո նա լիովին հավատաց կնոջը: