Սեպտեմբերի 7-ին կայացավ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը:
Հարսանիքը բավականին բուռն քննարկվեց հասարակության շրջանում:
Շատերի կողմից հարսանիքը քննադատվեց շատ շքեղ լինելու պատճառով, շատերի պնդմամբ՝ նոր Հայաստանում այսպիսի շքեղ հարսանիքիներ չպետք է լինեն:
ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Եկեղեցու արարողությունից հետո, երբ հյուրերը պատրաստվել են լքել եկեղեցու բակը, աբովյանցի մի երեխա փակել է հարսանքավորների ճանապարհը և գումար պահանջել,
վերջիններս էլ տղային տվել են 300 հազար դրամ, տղան էլ այդ գումարով Mobile centre խանութից հեռուստացույց է գնել իրենց տան համար:
Հիշեցնենք, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի հարսանյաց արարողությունը տեղի է
ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ խնջույքը՝ Փարավոն ռեստորանում,
որը պատկանում է հենց Գագիկ Ծառուկյանին:
Աղջկա հարսանիքի համար Ծառուկյանն ամողջությամբ ձևափոխել էր սրահի դիզայնը: