Ձմռան սառը առավոտ էր: Կինն իր 18 ամյա որդու՝ Թոմիի հետ, մեքենայով տուն էր գնում: Նրանք երաժշտություն էին լսում և զրուցում, երբ հանկարծ տղան կտրուկ խնդրեց մորը կանգ առնել: Վախեցած մայրն արգելակեց և սկսեց հետևել, թե որդին ուր է գնում։
Պարզվեց, որ երիտասարդը ճանապարհին նկատել էր մի տղամարդու: Ակնհայտ էր, որ նա օգնության կարիք ունի: 76 ամյա Կլարենս Կոուլմանը՝ հաշմանդամ է: Բանն այն է, որ առավոտյան անցել էր ձյուն մաքրող մեքենան, որն ամբողջ ձյունը գցել էր տցամարդու տուն տանող ճանապարհին:
Նա այդ ցուրտ եղանակին փորձում էր ազատվել ձյունակույտերից:
-Տարեց տղամարդը, ով չէր կարողանում տեղաշարժվել առանց ձեռնափայտերի, փորձում էր մաքրել ձյունը: Երբ ես տեսա դա, հասկացա, որ պարտավոր եմ նրան օգնել,-պատմում է Թոմը:
Կլարենսը սկզբում ապշել էր՝ տեսնելով օգնության հասած տղային, քանի որ մինչ այդ հարյուրավոր մեքենաներ էին անցել, և ոչ ոք չէր մոտեցել նրան: Իսկ երջանիկ մայրը՝ տեսնելով իր որդու արարքը, արտասվել էր երջանկությունից:
Նա հպարտանում էր իր տղայով. մի՞թե ինքը կարողացել է այդքան մեծահոգի և բարի մարդ դաստիրակել: Նա մի քանի լուսանկարներ էր արել և դրանք հրապարակել ֆեյսբուքում, որպիսի իր տղայից օրինակ վերցնեն: