Մի օր երեկոյան փոքր որդին մոտեցավ մորը, երբ վերջինս ընթրիք էր պատրաստում, նրան մեկնեց մի թուղթ, որի վրա ինչ-որ բան կար գրված:
- երեկ երեկոյան խոտ եմ հնձել՝ 150
- սենյակումս այս շաբաթ մաքրություն եմ արել՝ 100
- գնացել եմ խանութ, 2 անգամ՝ 150
- մնացել եմ փոքր եղբորս հետ, մինչ դու խանութներ էիր գնացել՝ 150
- աղբն եմ գցել՝ 150
- այս շաբաթ լավ գնահատականներ եմ ստացել՝ 150
- այս ձմռանը ես եմ դասավորել խորդանոցը՝ 200
- ընդհանուր գումարը կազմում է 1050
Մայրը մտախոհ նայեց որդուն, շուռ տվեց թուղթը և սկսեց գրել…
- 9 ամիս կերակրել եմ քեզ, մինչ իմ ներսում մեծանում էիր՝ անվճար
- քո ամբողջ կյանքի ընթացքում եղել եմ կողքիդ, բուժել եմ քեզ, երբ հիվանդ ես եղել, մեծացրել և աղոթել եմ քեզ համար՝ անվճար
- արտասվել եմ, երբ վատ է եղել քեզ համար՝ անվճար
- այն բոլոր գիշերների ընթացքում, երբ դու չէիր քնում, միայն լացում էիր, ես քեզ գրկում և հանգստացնում էի՝ անվճար
- քեզ համար գնել եմ խաղալիքներ, հագուստ, սնունդ, բայց քեզ տվել եմ անվճար
- իմ սերը, որը չի նվազի նույնիսկ այն դեպքում, երբ քո ցանկում 10 կետ էլ ավելացնես՝ անվճար է
Տղայի աչքերից արցունքներ հոսեցին: Նա մոտեցավ մորը և նայելով աչքերի մեջ՝ ասաց.
—Մայրիկ, քեզ բոլորից շատ եմ սիրում:
Հետո վերցրեց իր գրածը և ներքևում հսկայական տառերով ավելացրեց.
—Ամբողջությամբ վճարված է: