Տղան բերել ու ծերանոցում էր թողել մորը.
մահվան վայրկյաններին նրա ասած խոսքերը մարդու մարմին են փշաքաղեցնում:
Հոր մահից հետո տղան որոշեց մորը տանել ծերանոց:
Նա հազվադեպ էր այցելում մորը և հանկարծ մի օր նրան զանգեցին ու ասացին.
– Ձեր մայրը շատ ծանր վիճակում է: Խնդրում ենք, արագ եկեք նրա մոտ:
Երբ տղան մտավ սենյակ, մայրը մահամերձ պառկած էր անկողնում:
– Մայրիկ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար:
– Սենյակում օդորակիչներ դիր, որովհետև ամռանը այստեղ անտանելի շոգ է:
Նաև սառնարան բեր, քանի որ ես շատ անգամ եմ սովել այն բանի պատճառով, որ տեղ չեմ ունեցել ուտելիքս պահելու համար: Տղան զարմացած հարցրեց.
– Մայրիկ, բայց դու առաջ չէիր դժգոհում ոչնչից: Իսկ հիմա, երբ քեզ մնացել է շատ քիչ ապրելու, դու որոշել ես այս ամենը ասել ինձ: Ինչու՞:
– Ամեն բան կարգին է, տղա՛ս: Ես կարողացել եմ ընտելանալ շոգին, սովին ու ցավին, բայց
երբ քո երեխաները ուղարկեն քեզ այստեղ, վախենամ, քեզ համար շատ դժվար կլինի, ՏՂԱՍ…