Որդիս ինձ չլսեց և ամուսնացավ երեխատեր կնոջ հետ․ Այժմ կանգնել է խնդիրների առաջ․․․

Նախքան երեխա ունեցող կնոջ հետ ամուսնանալը պետք է հազար անգամ մտածել․․․ես սա ասում և ասում էի կրտսեր որդուս, բայց նա ինձ չլսեց։Ամուսնացավ այդ աղջկա հետ։ Հիմա էլ դժվար պայմաններում են ապրում։ Որդիս անքան էլ շատ չի վաստակում, հարսս չի աշխատում, նոր է երեխա ունեցել։ Խեղճ որդիս մի կերպ է պահում կնոջը ու երկու երեխաներին։

Թոռնիկիս շատ եմ սիրում, ուզում եմ նրան հաճախ տեսնել։ Արդեն մի քանի անգամ որդիս ու հարսս խնդրել են, որ մի քանի ժամ մնամ երկու երեխաների հետ։ Ես իհարկե դեմ չեմ թոռանս խնամելուն, բայց ուրիշի երեխան ինձ պետք չէ։ Այդ անամոթն էլ մի քանի օր առաջ սպառնաց, որ եթե նման կերպ վերաբերվեմ իր երեխային, թույլ չի տա, որ տեսնեմ թոռանս։

Ես շանտաժի չեմ ենթարկվում, մեծ կին եմ, բայց թոռանս կարոտում եմ։Հարսս դիմել է ավագ որդուս կնոջը, որ նա էլ թույլ չտա, որ տեսնեմ իր երեխաներին, բոյկոտ է ուզում անել։ Մեծ հարսս պատմել է դստերս, նա էլ ինձ։ Աղջիկս նույնպես հրաժարվում է թեկուզ մի քանի ժամով իր մոտ թողնել հարսիս արտաամուսնական երեխային։

Թող նա որդուն տանի իր ծնողների տուն, նախկին ամուսնու կողմից տատիկ-պապիկի տուն։ Բայց ոչ, բոլորը հրաժարվել են այդ երեխայից, ինչու՞ ես պետք է ինձ վրա ինչ-որ պարտականություններ վերցնեմ։Գիտեմ, որ ժամանակին հարսս ամուսնացած է եղել, բայց պաշտոնապես չէ, ուղղակի նշանվելուց հետո միասին են ապրել։

Աղջկա ծնողները դեմ են եղել միությանը, անհաջող երիտասարդ էր, և երբ իմացել են, որ աղջիկը հղի է, պահանջել են ազատվել երեխայից, զգուշացրել են, որ իրենց վրա հույս չդնի։ Արդյունքում իրենք մինչև երեխայի ծնվելը բաժանվել են, հարսս էլ մնացել է երեխայի հետ միայնակ։

Որդիս իր համար ամենահարմար տարբերակն է եղել, խեղճի վրա բարդել է ուրիշի երեխային․․

Ինձ բոլորովին չի հետաքրքրում, որ հարսս նեղացած է, միայն թոռանս եմ խղճում, որ նման մայր ունի։ Ուզում եմ գոնե մեկ-մեկ տեսնել նրան ու որդուս, բայց ահա օտար երեխաներն ինձ պետք չեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика