Կիևի ռեժիմը հակված է անխոհեմ որոշումների,սադրանքների և քաոսի։Դա արտացոլվումէ ՈւկրաինայիԶՈւ գործողությունների վրա, սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ Մոսկվան կոշտ կերպով կասեցնում է ուկրաինական սադրանքները ցամաքում, ծովում, և Ռուսաստանի սահմանների մոտ «ՆԱՏՕ-ի՝ նռնակի հետ խաղերը»:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան. «Դոնբաս» ռազմածովային նավատորմի կառավարման նավը, որը ջուրն է իջեցվել 52 տարի առաջ որպես ՊՄ-9 լողացող արհեստանոց, դեկտեմբերի 9-ին աշխուժորեն շարժվել է Ազովի ծովից դեպի Սև ծով՝ առանց նախնական հայտ ներկայացնելու Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը՝ Կերչի նեղուցով անցնելու համար: Անձնակազմն ակնհայտորեն մտադիր էր ավագ «գործընկերների» օրինակով «նավագնացության ազատություն» ցուցադրել ու խախտել Ռուսաստանի սահմանը:
Սադրանքը կանխել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության առափնյա պահպանությունը։ Ռուսական օրենսդրության պահանջների մասին հիշեցնելուց հետո«Դոնբասի»հրամանատարը փոխելէ ուղղությունը և վերադարձել Մարիուպոլ նավահան-գիստ։ Կերչ-Ենիկալսկի ջրանցքը չի դադարեցրել բնականոն աշխատանքը։
Այդ սադրիչ գործողությունը պատահական չէ, որ համընկել է Ջոզեֆ Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հետ: Հավանաբար, այդ կերպ Կիևը ցույց տվեց մարտական տրամադրվածությունը և Վաշինգտոնի կողմից Դոնբասում քաղաքացիական հակամարտության դիվանագիտական կարգավորման կուրսի մերժումը։
Զելենսկին հերթական անգամ ցանկացավ աշխարհին ցույց տալ«Մոսկվայի ագրեսիվ մտադրությունները»՝կապելով այն «Դոն-բասի» հետ,բայց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները վերահսկողության տակ վերցրե-ցին Ուկրաինայի խորամանկ ծրագիրը իրագործման վաղ փուլում, և Ուկրաինայի ԶՈւ սադրիչ գործողությունները զարգացում չստացան:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որևէ կերպ չարձագանքեցին ուկրաինական դեմարշին։Փոխարենը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դեկտեմբերի 10-ին վճռականորեն արդարացրել է անկարգությունները զորքերում ու «կառավարման նավի» անիմաստ տեղաշարժերը։«Նրանք նեղուցից 18 ծովային մղոն հեռավորության վրա էին։Իսկ դա ավելի քան 33 կմէ։ Ռուսական կողմից հարձակում է տեղի ունեցել։ Հիբրիդային հարձակում»:
Արևմուտքում տարածված«հիբրիդային հարձակում»բառակապակցությունն օգտագործվում է ցանկացած հարմար դեպքում, երբ չեն ուզում ճշմարտությունն ասելԵՄ-ում միգրացիայի,եվրոպական վառելիքային շուկայի իրավիճակի,Դոնբասում քաղաքացիա-կան պատերազմի մասին։
Նպատակը«Ծովային հարյուրակ» ստեղծելնէ.Ուկրաինայի ռազմածովային ուժերի փորձը՝ուղղված Կերչի նեղուցում վտանգավոր խառնաշփոթ ստեղծելուն, չափազանց պարզունակ է, իսկ հին լողացող արհեստանոցը երեք տարի է՝ օգտագործվում է որպես լողացող զորանոց Բերդյանսկում կառուցվող բազայի զինծառայողների համար: «Կառավարման նավն» իր կյանքում այնքան դժվարությունների է հանդիպել, որ Սև ծովից նավաքարշով է Ազովի ծով հասել։
Այդ պատճառով էլ ավելի զարմանալիէ երեկվա«Դոնբասի»առաքելությունը,որը նախարարը չի բացատրել։Իսկ մենք կփորձենք։ Կիևը վաղուցէ երազում Կերչի նեղուցում իր նավի«հերոսական»խորտակման,ՈւկրաինայիԶՈւ-ի զանգվածային զոհերի և դրան անխուսափելիորեն հաջորդող «դժոխային» հակառուսական պատժամիջոցների մասին՝ այդ մտքով էլ ապրում է։
Եթե Մայդանում կազմակերպված«երկնային հարյուրյակը»2014ին օգնեց պետական հեղաշրջում իրականացնել,իշխանությունից հեռացնել Ուկրաինայի օրինական ընտրված նախագահին, ինչու 2021-ին «ծովային հարյուրյակով» չհարվածել Ռուսաստանին։
Պատկերացնենք սցենարը․Կերչի նեղուցում օրվա մութ ժամերին ՈւկրաինայիԶՈւ-ն չարտոնված ճեղքման փորձէ անում, խառ-նաշփոթէ սկսվում ու Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահները հավանական(նախազգուշական)հրաձգությունեն սկսում,նավում նախապես անցքեր են արած լինում (ափսոս չէ, այն արդեն 52 տարեկան է), այն դրամատիկ կերպով ջրի տակ է անցնում Ղրիմի «Դոնբաս» կամրջի մոտ: Վարագույր, պատժամիջոցներ, ՆԱՏՕ-ի ծափահարություններ։
Կիևի ռեժիմի համար դժբախտաբար նույնիսկ Արևմուտքում շատերը տեսնում են«ուկրաինական հակամարտության» էությունը՝ հակառուսական հայտարարությունների, պահանջների և սպառնալիքների հիմք ստեղծելու խղճուկ փորձերը։
Այսպես, ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սքոթ Բենեթը ՌԴ սահմաններին «Դոնբասի» մոտենալը գնահատել է որպես «փորձնական մանևր, որի նպատակն էր փորձարկել ռեակցիան, պաշտպանունակությունը, մտավոր ունակությունները, Ռուսաստանի ռազմական և քաղաքական պատասխանը ստուգելը»։
Ստուգեցին,և հետագայում անպայման նոր սադրանքներ կկազմակերպեն։Մոսկվան հաշվիէ առնում Սևծովյան տարածաշրջա-նում արևմտյան «գործընկերների» բոլոր հնարավորությունները։ Ոչ ոք չի մոռացել 2018 թվականի «Կերչի ճեղքումը»:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը կարծում է, որ Կիևը մշտապես հրահրելու է Մոսկվային՝ ռազմական պատասխան տալու Ազովի ու Սև ծովերում։ «Տարածաշրջանային պատերազմն ինձ անխոսափելի է թվում»։ Շատ լուրջ կանխատեսում։
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը դեկտեմբերի 9-ին ճեպազրույցի համար հավաքել է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կցորդներին ու հայտարարել ուկրաինական ուղղությամբ սադրանքների ցանկացած փորձ կանխելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ինչպես նաև հիշեցրել է ՌԴ ցամաքային ռազմավարական միջուկային ուժերի արձակման կայանքների ավելի քան 95%-ի մարտական կիրառման մշտական պատրաստականության մասին:
Որքան խիտէ խոտը,այդքան ավելի հեշտէ հնձվում.Ռուսաստանը սպառնալիքներին կոշտ արձագանքելու բոլոր հիմքերն ունի։ Դեկտեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռներ միաժամանակ եղելեն ՌԴսևծովյան օդային սահմանների մոտ՝Ֆրանսիայի երկու կործանիչներ,ԱՄՆ ՌՕՈւ-ի RC-135 ու CL-600 հետախույզներ,ինչպես նաև ֆրանսիական վերալիցքա-վորող օդանավ՝ КС-135: Մեկ ամսում կատարվել է շուրջ 30 թռիչք՝ 2,5 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Նշենք, որ ռազմական հետախուզությունն իրականացվում է հարվածային ուժերի և միջոցների շահերից ելնելով։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը նշում է, որ 2021 թվականին 26 նավ, որոնք պատկանում են ՆԱՏՕ-ի ոչ սևծովյան պետություններին՝ Մեծ Բրիտանիային, Հունաստանին,Իսպանիային,Իտալիային, ԱՄՆ-ին, Սև ծովում մարտական խնդիրներ են իրականացրել: Նման մուտքերի քանակը մեկ տարվա ընթացքում աճել է 10 տոկոսով, գործողությունների սադրիչ բնույթը գերիշխում է։
Դրա հետ մեկտեղ Կիևը չի կատարում Մինսկի պայմանավորվածությունները, Ուկրաինայի ԶՈւ-ն հայտարարում է Դոնբասում մի քանի հարյուր «Ջավելինների» (հակատանկային հրթիռների) կիրառման մեկնարկի մասին, իսկ ԱՄՆ-ն ընդլայնում է սպառազինությունների մատակարարումները: Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ Թոնի Ռադակինն ուղղակիորեն ասում է՝ իր երկիրը պատրաստվում է Երրորդ համաշխարհային պատերազմին, որը սկսվելու է Ուկրաինայում։
ՆԱՏՕ-ի«արևելյան թևը»ոչ պոլիտկոռեկտ կերպով դատապարտումէ ԱՄՆնախագահ Բայդենին՝Ռուսաստանի հետ երկխոսության կոչ անելու համար։Ռուսաստանի սահմանների մոտ այդ«սուսերով պարերը»հզորության իմիտացիաեն և հավաքական Արևմու-տքի խղճուկ փորձ՝ վերակառուցել անցյալ դարի «միաբևեռ» 90–ականները։
Մինչդեռ վաղ թե ուշ պետք է իրականություն վերադառնալ։Եվ բոլորի համար ավելի լավ է՝ դիվանագիտական ճանապարհով, ոչ թե ագրեսորներին խաղաղություն պարտադրելու ուղղված Ռուսաստանի ԶՈւ կոշտ գործողությունների ձևաչափով։