Համոզված ենք, որ ձեզանից շատերն են հիշում տատիկի կարի մեքենան: Դրանցով վարագույրեր, զգեստներ և զանազան հագուստ էին կարում, որն այն ժամանակ գրեթե անհնար էր գնել խանութներից:Բանալիով փայտե արկղիկն իր մեջ թաքցնում էր գեղեցկության և ստեղծագործության մի ամբողջ աշխարհ:
Իսկ եթե չեք տեսել կամ չեք հիշում այս հրաշալի սարքը, ապա կհուշենք. սրանք Պոդոլսկի Մեխանիկական գործարանի հայտնի սովետական կարի մեքենաներն են: Մոտ 30-40 տարի առաջ դրանցից կարելի էր գտնել գրեթե յուրաքանչյուրի տանը:
Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ մի արտադրող չի մտածում դրանք այդքան նրբագեղ նախշելու մասին:Պարզվեց, որ այս կարի մեքենաները գոյություն են ունեցել մինչ հեղափոխությունը: Դրանց նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին:
«Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի: Ամերիկական այդ ընկերության արտադրանքները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում:
Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ և ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել:
Ընդամենը 10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկը:
Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ գոծարանը տարեկան թողարկում էր 600 000 կարի մեքենա: Կարի մեքենաների կոնստրուկցիան այնքան հաջողված էր, որ նման կարի մեքենաների արտադրությունը շարունակվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում:
Նույնիսկ դեկորն էր նույնը մնացել, իսկ նախշերը դարձան XX-րդ դարի սկզբի արտադրանքի ֆիրմային յուրահատկությունը: