Ունեք տանը այսպիսի կարի մեքենա, մի շտապեք այն դեն նետել, հնահավաքները այն գնում են այն էլ շատ բարձր գներով…

Համոզված ենք, որ ձեզանից շատերն են հիշում տատիկի կարի մեքենան:

Դրանցով վարագույրեր, զգեստներ և զանազան հագուստ էին կարում, որն այն ժամանակ գրեթե անհնար էր գնել խանութներից:

Բանալիով փայտե արկղիկն իր մեջ թաքցնում էր գեղեցկության և ստեղծագործության մի ամբողջ աշխարհ:

Իսկ եթե չեք տեսել կամ չեք հիշում այս հրաշալի սարքը, ապա կհուշենք.

սրանք Պոդոլսկի Մեխանիկական գործարանի հայտնի սովետական կարի մեքենաներն են:
Մոտ 30-40 տարի առաջ դրանցից կարելի էր գտնել գրեթե յուրաքանչյուրի տանը:

Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ մի արտադրող չի մտածում  դրանք այդքան նրբագեղ նախշելու մասին:

Պարզվեց, որ այս կարի մեքենաները գոյություն են ունեցել մինչ հեղափոխությունը: Դրանց նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին:

«Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն գործարանի: Ամերիկական այդ ընկերության արտադրանքները հայտնի են դարձել ամբողջ աշխարհում:

Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ և ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել:

Ընդամենը 10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ Եվրոպայի խոշորագույն ընկերություններից մեկը: Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ գոծարանը տարեկան թողարկում էր 600 000 կարի մեքենա:

Կարի մեքենաների կոնստրուկցիան այնքան հաջողված էր, որ նման կարի մեքենաների արտադրությունը շարունակվեց մի քանի տասնյակ տարիների ընթացքում:

Նույնիսկ դեկորն էր նույնը մնացել, իսկ նախշերը դարձան XX-րդ դարի սկզբի արտադրանքի ֆիրմային յուրահատկությունը:

Աղբյուր՝ Info-arm

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика