Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝դեկտեմբերի 10-ին կայացած նիստում կրկին անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ում Ադրբեջանի ներգրավմանը: Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է այս նախաձեռնության հեռանկարները։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրասիական Տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնապես հնչեցրել է Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու առաջարկը։
«Ես սրտանց ողջունումեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնությու-նից հետո։ Այժմ հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցություններվարելը, որպեսզի այն դառնա ԵԱՏՄ դիտորդ»,-հայտարարել է Ղազախստանի նախկին նախագահը։
Հազիվ թե Նազարբաևը նման բան ասեր, եթե նրա նախաձեռնությունը նախապես համաձայնեցված չլիներ Իլհամ Ալիևի հետ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն իսկապես պատրաստվում է մոտ ժամանակներս ԵԱՏՄ ներգավվելու հայտ ներկայացնել։ Եվ այդ դեպքում ինչպե՞ս կվարվի Հայաստանը, առանց որի համաձայնության նման հարցերը չեն կարող նույնիսկ քննարկվել։
Մինչև վերջերս Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության նկատմամբ տեսանելի հետաքրքրություն չէր ցուցաբերում.պարզէր`նման հարցերի քննարկման ժամանակ վետոյի իրավունք ունեցող Հայաստանը կընդդիմանար դրան։ Հիմա,երբ նախորդ տարվա եռակողմ հայտարարության համաձայն կողմերն ապաէսկալացման որոշակի պարտավորություններ են ստանձնել, ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեման արդիական է դառնում։
Եվ առաջինն այս թեման բարձրացրեցին Ղազախստանի ներկայացուցիչները։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան ապրիլի սկզբին հաստատելէր,որ հենց Ղազախստանի նախաձեռնությունն էր կազմակերպության միջկառավարական խորհրդի՝Կազանում կայացած նիստին Ադրբեջանի կառավարական պատվիրակությանը հրավիրելը:
Ինչպես հայտնի է, Բաքվի դեսպանորդներն այն ժամանակ այդպես էլ չժամանեցին Կազան։ Պատճառը Երևանի սահմանած փաստացի վետոն էր։Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանը պարզաբանեց,որ «միջկառավարա-կան խորհրդի նիստում Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել»:
Մինչ այդ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հասկացրել էր, որ Երևանը կարգելափակի ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը նիստին, «եթե որոշակի հարցերի պատասխաններ չտրվեն»: Գրիգորյանը չէր հերքել, որ այդ թեմայի համատեքստում քննարկվել են հայկական կողմի պահանջները, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի մասին եռակողմ հայտարարության կետի կատարմանը:
Այսպիսով,ակնհայտ է դառնում,որ մինչ այժմ Հայաստանը հետևողական է եղել ԵԱՏՄ կառույցներին Ադրբեջանի ինտեգրմանը խոչընդոտելու իր վճռականության մեջ՝ մինչև երկկողմ հարաբերությունների մի շարք վիճելի հարցերի վերջնական լուծումը։
Իհարկե,ոչոք չէրէլ մտածում,որ Հայաստանը հեշտությամբ կհամաձայնի հավանություն տալ մի երկրի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին, որի հետ բոլորովին վերջերս պատերազմի մեջ էր, և որը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ռազմագերիների մի մասին։ Նույնքան միամիտ կլինի կարծել, թե Հայաստանը մինչև վերջ կպահպանի իր կտրուկ դիրքորոշումը։
Ըստ ամենայնի,վաղ թե ուշ կգտնվի փոխզիջում,որը Ադրբեջանին թույլ կտա ինտեգրվել Եվրասիական տնտեսական միության կառույցներին։ Բայց փոխարենը ի՞նչ կստանա Հայաստանը։ Բաքվում հայտարարում են, թե իրենք այնքան էլ չեն ձգտում Եվրասիական միություն մտնել։
Համենայնդեպս,հանուն դրա որևէ զիջման գնալ իբր չեն պատրաստվում։Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամա-վոր Ռասիմ Մուսաբեկովը վերջերս հայտարարելէր,որ եթեԵԱՏՄ-ին ինտեգրվելու հարցում Հայաստանը փորձի նախապայման-ներ առաջադրել, «Բաքուն դրանք չի էլ դիտարկի»:
Սակայն նման հարցերում,ինչպես հայտնիէ,հրապարակային ասված ամեն բան չէ,որ համապատասխանումէ իրականությանը։ ԵԱՏՄ կառույցներում Ադրբեջանի ներգրավման պայմանների վերաբերյալ Երևանի հետ քննարկումը, այնուամենայնիվ, անխուսափելի է։
Միայն թե այն հավանաբար անմիջապես Երևանի հետ չի լինի։Ավելի հեշտ կլինի խնդիրը քննարկել Ռուսաստանի և Ղազախ-ստանի հետ, որոնք ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցում շահագրգռված են ոչ պակաս, քան բուն Բաքուն։ Իսկ եթե այդպես է, ապա Մոսկվան և Նուրսուլթանը ստիպված կլինեն մեխանիզմներ որոնել, որոնք ի վիճակի կլինեն Բաքվին կառուցողականության դրդել։
Միանգամայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի ինտեգրման հարցում խիստ շահագրգռված են նաև Մինսկում։ Բաքու կատարած այցի ընթացքում Ալեքսանդր Լուկաշենկոն այդ թեման քննարկել է Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առջև իր հյուրին ասաց․«Բելառուսը,որպես Հայաստանի գործընկեր, որպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ և միևնույն ժամանակ որպես Ադրբեջանի մտերիմ բարեկամ, կարող է կարևոր դեր խաղալ շփումների հաստատման գործում»:
Հյուրը խոստացավ աջակցել։Դրանից անմիջապես հետո Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձ-նաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը հայտարարեց, որ Բելառուսը ջանքեր կգործադրի Ադրբեջանին ԵԱՏՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության մեջ ներգրավելու ուղղությամբ:
Նկատելի է, որ արդեն իսկ տրված է աշխատանքների մեկնարկը, որոնք ուղղված են եթե ոչ Ադրբեջանի անդամակցությանը որպես կազմակերպության լիիրավ անդամ, ապա գոնե լայն տնտեսական ինտեգրմանը։
Սկզբի համար դա կարողէ լինել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալը,ինչպիսին ներկայումս ունեն Մոլդովան, Տաջիկս-տանը,Ուզբեկստանն ու Կուբան։Հաջորդ քայլը կարողէ դառնալ ազատ առևտրի գոտում ներգրավելը, ինչպես եղավ Սերբիայի, Վիետնամի, Իրանի և Սինգապուրի դեպքում։
Բայց դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար նույնպես կազմակերպության բոլոր անդամների համաձայնու-թյունն է անհրաժեշտ։ Այսինքն՝ այստեղ էլ ամեն ինչ հանգելու է Հայաստանի վետոյի իրավունքին։
Կազմակերպության գործող կանոնադրությամբ կոնսենսուսային որոշումների անհրաժեշտությունը խիստ հստակէ նշված։ Սա-կայն հարկ է հիշել, որ Եվրասիական տնտեսական միության որոշ անդամներ որոշումների ընդունման կարգի վերանայմանը հասնելու փորձեր են ձեռնարկել։
Դա առանձնապես չէր հրապարակվում,սակայն նման փորձերի մասին տեղեկություններ այնուամենայնիվ արտահոսելեն մա-մուլ։Այսպես,2019թ․-ի մայիսին Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիդրի Կրուտոյը հայտարարելէր,որ իր երկիրն առաջար-կում է չեղարկել կարևոր որոշումների ընդունման ժամանակ անդամ երկրների վետոյի իրավունքը։
Խոսքն այն մասին է, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվեն ոչ թե կոնսենսուսով, ինչպես հիմա է արվում, այլ ձայների մեծամասնությամբ։Թե ինչպես են արձագանքել Մինսկի առաջարկին գործընկերները,հայտնի չէ,այն չի հրապարա-կվել։ Բայց համարձակվեմ ենթադրել, որ Հայաստանը հաստատ չէր ողջունի նման գաղափարը։
Նախաձեռնությունը շարունակություն չունեցավ, քանի որ առաջարկվող փոփոխությունների համար անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպության կանոնադրության,այլև Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի փոփոխություն կատա-րել։
Իսկ դրա համարէլ կոնսենսուս է պետք։ Ավելին, միջազգային պայմանագրում կատարված փոփոխություններին հավանություն տալու համար անհրաժեշտէ անդամ երկրներից յուրաքանչյուրի խորհրդարանի վավերացումը։Այնպես որ կոնսենսուսի սկզբուն-քից հրաժարվելու գաղափարը մեծ հեռանկարներ չունի։
Քանի դեռ ԵԱՏՄ-ում գործում է որոշումների ընդունման ներկայիս կարգը, Հայաստանի կարծիքը հնարավոր չէ անտեսել։ Այլ բան է՝ կկարողանա՞ արդյոք Երևանը երկար և հաջողությամբ դիմակայել այն անխուսափելի ճնշմանը, որն արդեն իսկ նրա վրա գործադրում են գործընկերները, որոնք խիստ շահագրգռված են Ադրբեջանը ԵԱՏՄ կառուցվածքներում ներգրավելու հարցում։
Ամեն դեպքում, Հայաստանի համար դրական է արդեն այն փաստը, որ Ադրբեջանին ներկայացվող պահանջների քննարկման համար ևս մեկ հարթակ է հայտնվել։ Ուղղակի կամ միջնորդավորված խորհրդակցություններն անխուսափելի են։ Եվ որքան շուտ դրանք սկսվեն, այնքան լավ։