Ուշադրություն․ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Oգոստոսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Եղանակը Երևանում
Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (1999 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.00C (1968 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.40C։ Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: