ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առաջին անգամ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Խաչատրյան քույրերի հայրը ծաղրուծանակի ենթարկում նրանց…

Համացանցում է հայտնվել կերած կոնֆետների պատճառով Խաչատրյան քույրերի պատիժը, որը բջջային հեռախոսով նկարահանել էր նրանց հայրը:

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, տեսանյութը հրապարակելու է kp.ru-ն:

Կադրերում երեւում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը բղավում աղջիկների վրա այն պատճառով, որ նրանք չափից ավելի շատ կոնֆետ են կերել:

Իրենք՝ աղջիկները կանգնած են արտասվաթոր դեմքերով եւ վախենում են շրջվել հոր կողմը: Ինչ-որ պահի Միխայլն ուժով ոտքով հրում է կրտսեր դստերը:

Մարիա, Անգելինա եւ Քրիսթինա Խաչատրյանները ձերբակալվել էին 2018 թվականի հուլիսին: Քննության վարկածով՝ նրանք հորը սպանել էին նրա կողմից պարբերական հակաիրավական բռնի գործողությունների պատճառով:

Աղջիկները պատմել են, որ մի քանի տարի հանդուրժել են հոր կողմից ծանակումները, ֆիզիկական եւ սեռական բռնությունը: Հանցագործության պահին նրանք 17, 18 եւ 19 տարեկան էին:

Գործի քննությունն ավարտվել է այս տարվա հունիսին: Աղջիկներին մեղադրում են նախնական համաձայնությամբ անձանց խմբով սպանության մեջ: Նրանց հոր՝ Միխայիլի դեմ քննիչները քրեական գործ չեն հարուցել դուստրերին բռնության ենթարկելու համար, սակայն օգոստոսի 20-ին քննությունը հաստատել է քույրերի նկատմամբ բռնության փաստերը:

Չնայած դրան, «Տղամարդու պետություն» շարժման անդամները պահանջում են սպանության համար աղջիկներին առավելագույն պատժի ենթարկել:

Տեսանյութը չմիանալու դեպքում սեղմեք այստեղ ՝

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика